Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/505

Այս էջը հաստատված է

պարսկերէն բառերի հետ-այսպիսի լեզուն չէր կարող ազդել, յուզել, պահվել երկար ժամանակ։

Այսքան ողորմելի էր ազգային ինքնաճանաչութեան և ինքնուրոյնութեան արտայայտութիւնը։ Եւ մենք, ի հարկէ, բոլորովին զուր վաստակած կը լինէինք, եթէ միամտութիւն ունենայինք որոնել այդ բանաստեղծութիւնների մէջ ազգային որ և է գաղափար, որ և է պատմական կամ ժամանակակից փաստ, որ բլբուլին, վարդին ու բահարին չը վերաբերվէր, այլ և կեցութեան, կեանքին։

Գրականութիւնը մի ազգի հոգին է։ Մենք շատ անգամ տեսանք, որ նոյն իսկ պատմագրական աշխատութիւնների մէջ էլ մոռացված էր ազգի անցեալր։ Ամեն ինչ կամ ողբ էր, կամ նահատակութիւնների նկարագրութիւն։

Եւ սակայն հայ ազգի առջև էլ դրված էր քաղաքական վերածնութեան նոյն անհրաժեշտութիւնը, որ զգում էր յոյնը, սլաւօնը։ Կար մի ժամանակ, որ հայն էլ սպասում էր թէ կը գան և իրան էլ կազատեն։ Մենք տեսանք, որ երեք կաթողիկոսներ զանազան ժամանակ մտածել են հայերին էլ մտցնել այն ազգերի թւի մէջ, որոնց Եւրօպան պատրաստվում էր ազատել։ Դրա համար նրանք, նախ և առաջ համաձայնվում էին կրօնակցական միութիւն հաստատել արևմտեան աշխարհի հետ։ Քանի որ ծրագրվող խաչակիր արշաւանքների հոգին Հռօմն էր, անկարելի էր, որ հայերը, մնալով Հռօմի թշնամի, իրաւունք ունենային սպասելու թէ կաթօլիկութիւնը, առանց որ և է