փոխարինութեան, ձեռք կը տար և ոտքի կը կանգնեցնէր նրանց։ Բայց երբ եւրօպական քադաքականութիւնը ստացաւ այնպիսի ընթացք, որ մահմեդական լուծի տակ ճնշվածներին ցոյց էր տալիս սեփական ջանքերով ազատվելու ճակատագրկան անհրաժեշտութիւնը, —այլ ևս բաւական չէր կրօնական, նոյն իսկ ցեղային ազդակցութիւնը։ Եւ Յակոբ կաթողիկոսը, եթէ նոյնիսկ Հռօմ էլ հասնէր, պիտի զգար, որ այլ ևս չի վերադառնայ այն ժամանակը, երբ քրիստոնէութիւնը լոկ քրիստոնէութեան համար, սրբազան պատերազմ էր հրատարակում իսլամի դէմ։
Գաղափարները թեաւոր են, նրանք թռչում են երկրից երկիր։ Եթէ պաւլիկեան աղանդը Հայաստանից անցաւ Բօլգարիա և այնտեղից Արևմտեան Եւրօպա, ուրիշ ազգերի մէջ պատրաստված գաղափարներն էլ կարող էին անցնել Հայաստան։ Եւրօպական արքունիքներին դիմումներ անելը և սեփական միջոցներով ազատարար շարժումներ ստեղծելը օրթօդօքս երկիրների մէջ սահմանափակված չը մնաց։ Հայերի մէջ էլ երևացին մի և նոյն միջոցների անհրաժեշտութիւնը զգացող անհատներ, թէև ազգի ամբողջութեան տրամադրութիւնը հոդ չունէր պատրաստած այդ տեսակ գործողութիւնների համար։ Ժամանակը յանկարծակիի է բերում ազգերը, բաց անելով նրանց առաջ գործելու ստիպողական անհրաժեշտութիւնը։ Այդպիսի մի ժամանակ էր XVII դարի վերջին քառորդը։
Թիւրքիայի և Աւստարիայի պատերազմները