թւից բերում է Թիւրքիայի համար լուծվելու, մանրանալու, հետզհետէ դէպի յետ, դէպի Ասիա քաշվելու ճակատագիրը։ Օսմանների և Մուրադների շինութիւնը սկսում էր կամաց կամաց փլչել․ Եւրօպան իր անողոք կամքն էր թելադրում սուլթանին և սրան մնում էր միայն հնազանդվել․․․
Այդ իսկ նշանաւոր տարին, երբ Կարլօվիցի բանակցութիւնները դեռ շարունակվում էին, մի մարդ Եւրօպայից ճանապարհվեց դէպի Հայաստան։ Նա դուրս եկաւ գերմանական Դիւսէլդօրֆ քաղաքից 1698 թւի օգոստոսի 2—ին, անցաւ Կեօլն, Ֆրանկֆուրտ, Նիւրնբերգ քաղաքները և հասաւ Վիեննա։ Այստեղ նա կարևոր տեսակցութիւն ունեցաւ կայսրի պալատական հոգևորականի հետ, ապա շարունակեց ճանապարհը. աւստրիական մի բերդում մի երեք, ամիս բանտարկված մնալուց յետոյ, նա անցաւ Լեհաստանի վրայով դէպի Ռուսաստան։ Արդէն ձմեռ էր․ նա տեղեկացաւ, որ Կասպից ծովով չէ կարելի գնալ, որովհետև ծովը սառել է, ուստի փոխեց ճանապարհը, գնաց Մօլդավիայով դէպի Սև ծովը, Տրապիզօն անցնելու համար։ Այդտեղ էլ նա հանդիպեց արգելքների և խոչընդոտների, մինչև որ կարողացաւ գնալ Կ․ Պօլիս և այնտեղից Թօխաթի վրայով դէպի Արարատեան երկիրը։
Ճանապարհորդը տանում էր իր հետ կարևոր