Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/513

Այս էջը հաստատված է
XVIII

ՊՖալց Օրին եւ կուրֆիւրստը․ եզուիտների աջակցութիւնը։ -Օրին Կ․ Պօլսում. Կ. Պօլսից Երեւան. դաւանափոխութեան հարց․ տեսակցութիւն Նահապետ կաթողիկոսի հետ։ —Օրին իր հայրենական տանը. քոյր եւ եղբայրները. գաղտնապահութիւն. Անգեղակոթ. Մեւիք-Սաֆագ. հաշտութիւն նրա եւ Ամիր–բէկի մէջ:—Անգեղակոթի ժողովները. կատարեալ համաձայնութիւն. Օրին եւ մէլիքները Գացձասարի վանքում. միաբանութեան անհամաձայնութիւնը, Մինաս վարդապետ Տիգրանեան։—Անգեղակոթում պատրաստած թղթեր. խնճոյք եւ ոգեւորութիւն։ —Օրիի ծրագիրը. եւրօպական դաշնակցութիւն հայերի ազուտութեան համար. նրա զօրքերի տեղափոխւթիւնը մինչեւ Շամախի. արշավանքներ Շամախուց չորս ուղղութեամբ. Թաւրիզր պիտի գրաւվի. թիւրքիայի դիրքը այդ պատերազմի վերաբերմամբ։ —Ծրագիր հայերի ընդհանուր ապստամբութեան մասին. չափազանցութիւններ. միակամութիւն, ընդհանուր ապստամբութեան պատրաստութիւն չը կայ հայերի մէջ։ —Փրկութիւնը միայն Գէրմանիան չէ. Ռուսաստան եւ հայ վաճառականների դիրքը այնտեղ. Պետրոս Մեծ. Անգեղակոթի ժողովը դիմում է անում եւ Ռուսաստանին։ —Ինչ էր Օրին հայութեան համար։

Դիւսսէլգօրֆ քաղաքը, որտեղից ճանապարհ ընկավ Իսրայել Օրին, այն ժամանակ պատկանում էր Պֆալցի կուրֆիւրստութեան, որ տարածված էր Հոենոսեան Պալատինատ: Դա մէկն էր այն բազմաթիւ մասնակիցներից, որոնցից բաղկացած էր Գերմանիան: ԱՅդ մասնիկները, առանձին