վերցրած, համարեա կատարեալ անկախութիւններ էին, բայց միասին՝ կազմում էին այսպէս անուանված «Հռօմէական–գերմանական սրբազան կայսրութիւնը», որի գլուխն էր Հաբսբուրգեան տանից ընտրվող կայսրը, իսկ մայրաքաղաքն էր Վիեննան։ Մեծ ու փոքր էին գերմանական կայսրութեան առանձին, անկախ մասնիկները․ նրանք կառավարվում էին «ֆիւրստերի ձեռքով։ Ֆիւրստ նշանակում է իշխան։ Բայց կային և եօթը «կուրֆիւստեր»․ այս անուն կրող իշխանները զանանվում էին ֆիւրստերից նրանով, որ դրանք էին կայսր ընտրում։ Կայսրի և բազմաթիւ տեղական իշխանների մէջ գոյութիւն ունէր թոյլ, ձեւական կապ․ կայսրը անունով համարվում էր այդ բոլոր իշխողների գլխաւոր․ բայց իւրաքանչիւր ֆիւրստ իր երկրի սահմաններում մի կատարեալ միապետ էր, լիակատար իրաւունքներով։
Ահա այդ տեսակ իշխաններից մէկը, Պֆալցի կուրֆիւրստը, իր ձեռքն առաւ Հայաստանի ազատութեան հարցը։
Իսրայէլ Օրին, ինչպէս գիտենք, բաժանվեց այն պատգամաւորութիւնից, որ Յակոբ կաթողիկոսի հետ 1678 թւին գնում էր Եւրօպա՝ հայերի համար ազատութիւն հայցելու։ Այդ ժամանակ Օրին երիտասարդ էր։ Նրա մասին մենք շատ բան չը գիտենք․ չը գիտենք նոյն իսկ թէ ո՞ր տեղից էր նա։ Յայտնին այն է, որ նա Ղարաբաղից էր, Պռօշ իշխանի տոհմից և պատգամաւորութեան մասնակցում էր իր հօր փոխարէն, որ ծերութեան պատճառով տանը մնաց։ Իսրայէլ Օրին գնաց