Իբրև քաղաքական և զինուորական գործերին հմուտ մարդ, նա հասկանում էր, որ հայ ժողովրդի մէջ ընդհանրապէս չը կայ պատրաստութիւն գործելու այնպէս, ինչպէս ինքն էր ծրագրել, այսինքն մի համատարած ապստամբութեան միջոցով։ Եւ մէնք տեսանք, որ հայ ազգը ընդհանուր առմամբ այդպիսի յեղափոխական տրամադրութիւն չունէր պատրաստած իր մէկ։ Մնում էր դիմել երկրի այն կողմերը, ուր կային ռազմիկ ոյժեր։ Այդպիսի տեղ մի հատ էր ամբողջ պարսկական Հայաստանում—այն լեռնաստանը, որ պարունակում է իր մէջ Ղարաբաղը և Սիւնեաց երկիրը։ Այն տեղ էր շտապում Օրին։ Բայց կար մի կարեւոր հարց, որ պէտք էր լուծել նախքան Երևանից հեռանալը։ Դա կաթօլիկութիւն ընդունելու հարցն էր, Օրիի ծրագրի ամենահիմնաւոր կէտերից մէկը։ Անհրաժեշտ էր կրօնակցական միութիւն ստեղծել այն եւրօպական ազգերի հետ, որոնք, յանձն էին առնում գլուխ բերել հայերի ազատութեան գործը անհրաժեշտ էր դա մանաւանդ այն պատճառով, որ գործի գլուխ պիտի անցնէր Հռօմի պապը։ Քաղաքական շահը պահանում էր մի զոհ, որի վեբարերմամբ համաձայնութիւն էին յայտնել երեք հայ կաթողիկոսներ։ Եւ Օրին ուղևորվեց Էջմիածին։
Այդ ժամանակ կաթողիկոսը Նահապետն էր։ Կաթօլիկ աղբիւրները միաբերան հաւատացնում են, թէ Նահապետը հպատակութեան թուղթ էր ուղարկել պապին։ Եթէ դա միանգամայն ճիշդ լինէր, եթէ կաթողիկոսը սրտով յարած լինէր