Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/52

Այս էջը հաստատված է

Նրանք իրանց ամբողջ մտաւոր կարողութիւնը, իրանց ինքնուրոյնութիւնը, ստեղծագործական ոյժը արտայայտեցին իրանց եկեղեցու կազմակերպութեան մէջ։ Ուստի իրաւունք ունէին պահպանելու իրանց բարոյական-մտաւոր ստացուածքը։

Քրիստոնէական եկեղեցուն վիճակված էր բաժան-բաժան դառնալ։ Այսօր էլ շարունակվում է այդ վիճակը, այսօր էլ նոր և նոր բաժանումներ են աւելանում գոյութիւն ունեցող եկեղեցիների մէջ։ Բայց այդ բաժանումները չեն գլխավորը․ կայ ընդհանուր քրիստոնէութիւն, կան սկըզբունքներ, որոնք մի են բոլոր եկեղեցիների համար, որոնք թէև բազմաթիւ անուններ ունին, բայց կապված են իրար հետ գաղափարների, պաշտանմունքների միութեամբ։

Ահա այդ ընդհանրականութիւնը, այդ գաղափարական միութիւնը չը կար այն ժամանակներում, երբ եկեղեցական ժողովները ամեն անգամ նոր և նոր պառակտումների դուռ էին բաց անում։ Կրօնական համբերողութիւնը և դաւանական ազատութիւնր այժմ են քրիստոնեայ պեաութիւնների հիմնական օրէնքը դարձել։ Միջին դարերը այդպիսի սկզբունք չէին ճանաչում։ Դաւանական տարբերութիւնը այն ժամանակ թշնամութիւն էր նշանակում, թշնամութիւն, որ արիւնով և աւերանքներով էր կերակրվում։ Եւ ո՞վ կարող է ճիշտ հաշւի ենթարկել այն բոլոր զրկանքները, որ կրել է քրիստոնէական աշխարհը կրօնական վէճերի պատճառով։ Ոչ մի Ատիլլա, ոչ մի Չինգիզ