Անգեղակոթից գալով Գանձասար Օրիի հետ։ Ժողով կազմըվեց, և Օրին սկսեց բացատրել թէ ինչ վնասներ են առաջացել եկեղեցիների բաժանումից, թէ որքան լաւ է թշնամութեան և հակառակութիւնների տեղ հաստատել քրիստոնէական համաձայնութիւն, ցոյց տուեց թէ այդ համձայնութիւնը որքան խոշոր դեր պիտի կատարէր այն գործի մէջ, որի համար ինքը եկել էր Եւրօպայից այս տեղ։ Պէտք էր միանալ Հռօմի եկեղեցու հետ այդ միութիանը մի անհրաժեշտութիւն էր, որովհետև եւրօսլական մի ազդեցիկ միապետ պատրաստ է ազատել հայերին մահմեդական լուծից։
Անկարելի է, որ վանքում յարուցվի կրօնական խնդիր և նա կրքեր չը բորբոքէ, սուր վէճեր չառաջացնէ։ Գանձասարի միաբանութիւնը ընդ դիմացաւ այդ մտքին։ Օրին ստիպված էր դաւանաբաւական վէճ սկսել երկու վարդապետների հետ և ապացուցանել նրանց տգիտութիւնը——մի բան, որ այն Ժամանակները առհասարակ կարօտ չէր ապացոյցների։
Եւ այսպէս, հայ հոգևորականութիւնը ամեն տեղ բացասաբար էր վերաբերվում Օրիի բերած քաղաքական ծրագրին։ Դա մի շատ նշանաւոր խոչընդոտ էր։ Օրիին հարկաւոր էր տանել իր հետ հայ հոգևորականներից մէկին իբրև երաշխաւռրութիւն, թէ աշխարհական դասակարգի և հոդևոր ականութեան մէջ գոյութիւն ունի կատարեալ համաձայնութիան սկսվող գործի վերաբերմամբ։ Աոանց հոգևորականի մասնակցութեան ոչ կրօնական միութեան հարցր կարոդ? էր բաւարար