Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/526

Այս էջը հաստատված է

գադրված վերջացած էր։ Անգեդակոթի ժողովը պատրաստեց մի քանի թղթեր։ Նախ և առաջ գրեց Հռօմի պապին մի աղերսագիր, թէ հայ ժողովուրդը պատրաստ է մտնել ս․ Պետրոսի հօտի մէջ և աղաչում է աջակցել իր ազատութեան գործին։ Մէլիքները որպէսզի հասկացնեն պապին, թէ ինչո՞ւ այդ առաջարկութիւնը իրանց կողմից է անվում, առանց հոգևոր դասակարգի մասնակցութեան, գանգատվում էին իրանց կաթողիկոսների վրա, որոնք, ասում էին, իրանց փառասիրութեան համար մոռացել են հօտի շահերը և կողոպտում են եկեղեցիները։ Ապա պատրաստվեց հաւատարմաթուղթ, որով ժողովը տալիս էր Իսրայէլ Օրիին և Մինաս վարդապետին անսահման լիազօրութիւններ՝ բանակցութիւններ վարելու ամեն տեղ, ուր հարկաւոր է և այն պայմաններով, որ այդ երկու հաւատարմատարները յարմար կը համարեն։ Պֆալցի կուրֆիւրստին ուղղած աղերսագրի մէջ մէլիքները երդվում և հաւատացնում էին թէ իրանք և իրանց ժողովուրդը ոչինչ չեն խնայի—ո՛չ կեանք, ո՛չ գոյք, ոչ առհասարակ ամեն տեսակ զոհողութիւն՝ իրանց երկրի ազատութեան համար։

Ո՞րքան անկեղծ էին այդ խոստումները։ Ահա վերջացել են խորհրդածութիւնները, թղթերը պատրաստ են և ստորագրված։ Անգեղակոթում մեծ խնճոյք է։ Նոր, թարմ, կենդանարար գաղափարը գարնանային այդ անուշաբոյր, անմոռանալի օրը (ապրիլի վերջն էր) մտել է լեռնցի պարզամիտ և կորովի մարդկանց շրջանը,