Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/528

Այս էջը հաստատված է

հայերն էին ներկայանում, Օրին չէր կարող մի ուրիշ լուծում գտներ բացի գործողութիւնների այն եղանակից, որ միակ հնարաւորն ու իրականն էր մահմեդական արևելքում ապրող բոլոր քրիստոոնեայ ազգերի համար։ Մենք տեսանք, որ ամեն տեղ սպասվում էր մի և նույն բանը-եւրօպական արշավանք, միացած տեղացիների ապստաամբութեան հետ։ Այս էր և Օրիի ծրագրի հոգին։

Բայց Հայաստանը, ենթարկված լինելով արևելեան քրիստոնեաների ընդհանուր ճակատագրին, ներկայացնում էր այդ տեսակ ազատութեան հասնելու շատ դժվուարութիւններ շնորհիվ իր աշխարհագրական դիրքի․—նա շրջապատված էր մահմեդական ազգերով, հեռու էր ծովի, և եւրօպական ոչ մի պետութեան, այնքան մօտիկ չէր, որ հեշտ լիներ զօրքեր և պատերազմական ծանրոցներ փոխադրելը։ Հայաստանի և Եւրօպայի մեջ ընկած էր դեռ ևս ահագին Թիւրքիան. անհնարին պետք է լիներ մտածել անգամ թե կարելի է զինվորական մի բանակ անցկացնել այդ պետության միջով` հայերին օգնելու համար։ Պետք էր ուրեմն, ճանապարհ, և Օրին ընտրեց այն երկար ճանապարհը, որ Աւստրիայից Լեհաստանի և Ռուսաստանի վրայով տանում էր դեպի Կասպից ծովը։ Սակայն այդ երկարութիւնն էլ այն անյարմարութիւնն ուներ, որ մեծ ու ծանր բանակ ուղարկել չէր կարելի։ Անհրաժեշտ էր ուրեմն որ արշաւող զօրախումբը բաղկացած լիներ մեծ մասամբ ձիաւոր զօրքից և թնդանօթներից այն էլ ոչ մեծ քանակութեամբ։