Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/53

Այս էջը հաստատված է

և Թիմուր այնքան արիւն չեն թափել, այնքան դիակներ չեն փռել, ինչպէս այդ վէճերը։

Հայերը, եկեղեցականապէս անջատվելով, մնացին բոլորովին մենակ` շրջապատող ոչ-քրիստոնեայ տարրերի մէջ: Այդ դեռ այնքան մեծ դժբախտություն չէր լինի, եթէ նրանց թոյլ տային հանգիստ մնալ այդ մէնակութեան մէջ: Բայց նրանց հարուածում էին և քրիստոնեաները։ Իսլամը և Քաղկեդոնը երկու սալեր էին, որոնց մէջ տրորվում էր հայ ժողովուրդը։

Սկզբում միայն Բիւզանդիան էր նրան նեղում։ Արաբական արշաւանքների ժամանակ անգամ չէին դադարում կրօնական վէճերը հայերի և յոյների մէջ: Երկու քրիստոնեայ ազգ ենթարկված էին միատեսակ վտանգի, միատեսակ թշնամի կրօն ունէին իրանց առաջ. բայց չը միացան, իրար թիկունք չը տուին վտանգը հեռացնելու համար, այլ իրար հետ կռւում էին դաւանական տարբերութեան պատճառով։ Հզօրը, մեծը Բիւզանդիան էր և Հայաստանը միշտ ճնշված էր նրա բռնութեան տակ, այնպէս որ մի ժամանակ հասաւ այն եզրակացութեան թէ աւելի լաւ է հնազանդվել արաբական լուծին քան ենթարկվել Բիւզանդիայի կրօնական հալածանքներին։

Ատելութիւը գնալով սաստկացաւ։ Քաղաքական շահերը մոռացվեցին, և կրօնական ապարդիւն վէճերը բորբոքվում էին ամեն ժամանակ, նոյն իսկ սոսկալի դժբախտութեան տարիներում։ Քանի քանի դէպքեր են եղել, երբ Բիւզանդիան նոյն իսկ իր սեփական շահերի համար պիտի