Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/530

Այս էջը հաստատված է

նախ գերմանական կայսրին, ապա Տօսկանայի դուքսին։ Այս երեքպետեան դաշնակցութիւնը հեշտութեամբ կարող էր 5—6 հազարանոց մի բանակ ուղարկել Հայաստան։

Դաշնակցական զօրքը, ինչպէս ասացինք, պիտի ուղևորվէր դէպի Կասպից ծովը։ Օրին կարծում էր, որ կայսրի համար դժուար չի լինի ձեռք բերել Լեհաստանի և Ռուսաստանի համաձայնութիւնը, որ զօրքերը անցնեն այդ երկիրներով։ Հասնելով Վօլգային, բանակը նաւերով գալիս է Կասպից ծովը, գրաւում է Բագուն, որտեղից արդէն մի կարճ ճանապարհ է մինչև Շամախի, որ և կազմում է, Օրիի կարծիքով, Հայասաանի սահմանագլուխը։

Այսպէս ուրեմն, պատերազմական գործողութիւնները սկսվում են Պարսկաստանում։ Օրին, ի հարկէ, չէ էլ մտածում թէ կռւողը, ազատութիւն նուաճողը միայն եւրօպացի այդ փոքրաթիւ բանակը պիտի լինի։ Շամախուց սկսած՝ դաշնակից զօրքերին, նրա ծրագրով, օգնութեան են գնում հայ զօրքերը։ Հայերը-ասում է Օրին-ամեն ինչ ունեն առատութեամբ՝ թէ՛ մարդ, թէ՛ զէնք, թէ դրամ. նրանց հարկաւոր է միայն մի գլխաւոր հրամանատար, մի ղեկավարող, հրահանգող ղօրաբաժին։ Շամախում պատրաստ պիտի լինեն տասն հազար ձիաւոր հայեր։

Ոչ մի դիմադրութեան չը հանդիպելով, դաշնակից բանակը արագ արշաւանք, է սկսում Շամախուց չորս ուղղութեամբ. մի մասը գնում է Գանձակի վրա, երկրորդը Լօրենտի(?) վրա,