նախ և առաջ Թիւրքիան չէր կռւի, որովհետև իրան չեն դիպչում. երկրորդ, եթէ պատերազմ էլ յայտարարէր, իրան միայն վնասած կը լինէր, որովհետև թէ Ռուսաստանը և թէ Աւստրիան, օգտվելով այդ հանգամանքից, պատերազմ կը սկսէին Թիւրքիայի դէմ՝ իրանց հաշիւները վերջացնելու համար։ Հիմա տեսնենք թէ ինչ մասնակցութիւն պիտի ունենային հայերը այդ ազատարար արշաւանքների մէջ։ Թէև Օրին միայն Ղարաբաղի և Սիւնիքի մի մասի հայ մէլիքների խոստումներն ու համաձայնութիւնը ունէր իր հետ, այնուամենայնիւ հնարաւոր էր համարում խօսել բոլոր հայերի կողմից և մեծամեծ յոյսեր էր դնում ամբողջ ազգի վրա։ Նա, երևի, ենթադրում էր, թէ երբ երկրի մէջ երևան կը գայ ազատարար բանակը, ինքն ըստ ինքեան կը բռնկվի մի համատարած հրդեհ, և բոլոր ստրուկները ոտքի կը կանգնեն իրանց հարստահարողների դէմ։ Բայց դա մի ենթադրութիւն էր և չափազանցրած ենթադրութիւն։ Առհասարակ, Օրին չափազանցութիւնների շատ էր դիմում, մի բան, առանց որի հազիվ թէ երբ և իցէ կազմված լինի որ և է յեղափոխական ծրագիր: Այսպէս, Օրին հաշւում էր թէ հայերը կարող են պատերազմի դաշտ հանել աւելի քան երկու հարիւր հազար մարդ։ Ի՞նչպէս էր կազմվում մի այդպիսի բազմութիւնը։-Դիզակի և Ղափանի պէս փոքրիկ գաւառները, նրա կարծիքով, կը տային տասն հազարական մարդ, մինչդեռ, մի քանի տարիներից յետոյ, երբ սկսվեց գործը, ակն-
Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/532
Այս էջը հաստատված է