Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/536

Այս էջը հաստատված է

 Իսկ այն վախերը, որոնցով շրջապատված էին ապստսաամբութեան պատրաստ մէլիքները [1], նրանց նամակների խիստ աղերսական ոճը, որով նկարագրում էին հայերի տառապանքները բոլորովին այն չէին ապացուցանում, ինչ ուզում էր ներկայացնել Եւրօպային նշանաւոր հայ հայրենասէրը...

Նշանաւոր էր Օրին և նրանով, որ ունէր լայն հայեացքներ, որ նրա աչքերի առաջ բացված էին այն բոլոր հնարաւորութիւները, որոնք կարող էին փրկարար հանդիսանալ հայերի համար։ Միայն գերմանական աշխարհը չէր նրա յոյսերի աղբիւրը. թէև ձեռքին ունէր պաշտօնական խոստումներ ազդեցիկ մի իշխանի կողմից,բայց միայն Գերմանիայից չէր փրկութիւն սպասում։ Նա մի նեղահայեաց աղանդաւոր չէր, որպէս զի անշարժանար մի կէտի վրա, այլ մի մարդ էր, որ գիտէր թէ ինչեր են կատարվում քաղաքական աշխարհում և որին ծանօթ էին մանաւանդ արևելեան հարցի բոլոր մանրամասնութիւնները։ Իբրև այդպիսի գործիչ, նա չէր կարող անտես անել Ռուսաստանը, որ այդ ժամանակ Պետրոս մեծի ղեկավարութեամբ ազդեցիկ դեր էր սկսել արևելեան հարցի մէջ։

Հայերը այնքան անծանօթ ազգ չէին Ռուսաստանում, ինչպէս օրինակ, հեռաւոր Պֆալցի մէջ։ XVII դարի կէսից հայ վաճառականները, գըլ-

  1. «Մէլիքների թղթերի մեջ «պարսիկ» բառի տեղ գործ է ածված «ռպի» բառը (պատիւով) որի ինչ լինելը յայտնի չէր:»