Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/551

Այս էջը հաստատված է
XVIII

Պֆալց․ Օրին և կուրֆիւրստը․ եզուիտների աջակցութիւնը։ –Օրին Կ․ Պօլսում․ Կ. Պօլսից Երևան. դաւանափոխութեան հարց. տեսակցութիւն Նահապետ կաթողիկոսի հետ։ — Օրին իր հայրենական տանը․ քոյրը և եղբայրները․ գաղանապահութիւն։ — Անգեղակոթ․ Մէլիք — Սաֆրազ. հաշտութիւն նրա և Ամիր-բէկի մէջ: — Անգեղակոթի ժողովները․ կատարեալ համաձայնութիւն. Օրին և մէլիքները Գանձասարի վանքում․ միաբանութեան անհամաձայնութիւնը - Մինաս վարդապետ Տիգրանեան։ — Անգեղակոթում պատրաստած թղթեր. խնճոյք և ոգևորութիւն։ — Օրիի ծրագիրը․ եւրօպական դաշնակցութիւն հայերի ազատութեան համար․ նրա զօրքերի տեղափոխութիւնը մինչև Շամախի․ արշաւանքներ Շամախուց չորս ուղղութեամբ․ Թաւրիզը պիտի գրաւվի․ Թիւրքիայի դիրքը այդ պատերազմի վերաբերմամբ։ — Ծրագիր հայերի ընդհանուր ապստամբութեան մասին․ չափազանցութիւններ․ միակամութիւն, ընդհանուր ապստամբութեան պատրաստութիւն չը կայ հայերի մէջ։ — Փրկութիւնը միայն Գերմանիան չէ․ Ռուսաստան և հայ վաճառականների դիրքը այնտեղ․ Պետրոս Մեծ․ Անգեղակոթի ժողովը դիմում է անում և Ռուսաստանին։ — Ի՞նչ էր Օրին հայութեան համար 508—534: