Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/56

Այս էջը հաստատված է

պահպանելու: Երկու կողմերի մէջ զայրացած բանակռիւ սկսվեց, միմեանց նախատում էին, անիծում: Եւ այդ թշնամական ցոյցերի մէջ, շրջապատված կրօնական վէճերով, յաւիտեան աչք փակեց թուլացած, իր ազգից անգամ մոռացված Ռուբինեան անկախութիւնը:

Ամեն ինչ վերջացաւ, դժբախտութեան սև դարեր եկան, բայց աւերակների վրա շարունավեց կրօնական վեճը: Նա ոչ ժամանակ էր ճանաչում, ոչ յարմար կամ անյարմար րօպէներ: Նոր էր ցած իջել Լենկթիմուրի սուրը, և ահա համատարած գերեզմանատան մէջ կենդանութեան, կեանքի ձայներից առաջ բարձրանում են այնպիսի պայքարներ՝ թէ պե՞տք է ջուր խառնել պատարագի բաժակի մէջ թե ոչ:

Եւ այդ սոսկալի ժամանակներում ի՜նչ եղբայրասպան խռովութիվներ էին ալէկոծում հայի տունը։ Կաթօլիկութիւնը մուտք գործեց արևելեան Հայաստան և իսկոյն ընտանեկան կռիւ յայտարարեց։ Միմեանց մատնում էին տիրող բռնակալների առաջ, միմեանց տանջում էին, եղբայրը գնում էր եղբօր դէմ, կրօնական հասկացողութիւների տարբերութիւնը խորթացնում էր հարազատներին։ Եւ արդեօք կարելի՞ է ասել թէ ընտանեկան թշնամութիւնը պակաս սարսափելի է քան դրսի քաղաքական արհաւիրքները․․․

Վարդապետները կռւում էին իրար հետ ոչ միայն խօսքով ու գրչով, այլ և գործով, և այդ գործը երբեմն արտահայտվում էր բռնութիւների, ծեծի, արիւնահեղութեան մէջ։ Կաթօլիկութիւնը