ժողովրդական լեզուն։ Հետզհետէ սաստկացաւ այդ արշաւանքը, որ ցոյց էր տալիս, թէ հայոց գրականութեան մէջ էլ պիտի կատարվի այն փոփոխութիւնը, որից ազատ չէ մնացել ոչ մի ազգի գրականութիւն․ այսինքն` հին, անգործածակսն, մեռած լեզուի տեղ պիտի հաստատվի նորը, կենդանին, ժողովրդականը։ Ժամանակի մի անխուսափլի օրէնք էր սա ամեն տեղ, և մի ազգի գրական առաջադիմութիւնը համարեա ամբողջովին կախված է լինում այն բանից, թէ որքան այդ ազգը շուտ է ըմբոնում փոփոխութեան անհրաժեշտութիւնր և ինչ չափերով է կարողանում բաւարարութիւն տալ նրան։
Մեր մէջ արդէն կար երևոյթը, բայց նա չը հասկացվեց երկար ժամանակի ընթացքում։ XIII դարի առաջին կէսում գրաբարը արդէն այնքան անհասկանալի էր, որ Սմբատ Գունտստաբլը հարկաւոր համարեց աշխարհաբարի վերածել Մխիթար Գօշի դատաստանագիրքը։ Կարծես շատ լաւ հասկացվում էր, որ ժողովրդի հետ պէտք է խօսել նրա լեզուով․ հայ բժիշկները գրում են բժշկարաններ և նրանց գործածած լեզուն աշխարհաբարն էր․ թարգմանվում է մի տնտեսական գիրք դարձեալ այդ լեզուով․ կամաց-կամաց երևան են գալիս սիրոյ, վարդի, աշխարհային վշտի և ուրախութեան երգեր, որոնց մէջ խօսողը աշխարհիկ լեզուն է։ Ամեն տեղ զգացվում է այս լեզուի անհրաժեշտութիւնը, ամեն տեղ կատարվում է սրա մրցութիւնը գրաբարի դէմ։ Բայց ոչ ոք չէր մտածում այդ խոշոր երևոյթի մասին․ երևան չեկան