նկարագրել է Թադէոս վարդապետ Սեբաստացի[1]):
Քրիստոնեայի անձնաւորութեան ստորացումը կատարեալ դարձնելու համար մահմեդական օրէնսդրութիւնը ասում էր, որ նոյն իսկ քրիստոնեայ թագաւորը իրաւունք չունի դատարանում վկայութիւն տալ վերջին բեռնակիր մուսիլմանի դէմ[2]): Դա նշանակում էր, որ թաթարական գիշատիչ ցեղերի լուծի տակ ապրող քրիստոնեաների համար վերին աստիճանի դժուար, համարեա միանգամայն անհնարին բան պիտի լինէր որ և է դատ վարել մահմեդականի դէմ։ Եւ կա՞ր արդեօք, թաթարական արդարադատութիւն, երբ կաշառակերութիւնը սրբագործված սովորութիւն էր ոչ միայն մանր-մունր պաշտօնեաների, այլ նոյն իսկ սուլթանների և շահերի համար։ Սրբագործված սովորութիւն էր նաև այն, որ տիրողը, առանց պատճառի անգամ, սպանել էր տալիս ունևորին և յափշտակում էր նրա ստացուածքը։ Անհուն կամայականութիւնների թագաւորութիւն էր։ Եթէ մեծ վէզիրներն անգամ ապահով չէին, թէ վաղը միւս օրը կենդանի կը մնան, ի՞նչ կարող էր լինել ռայեան, որի վերաբերմամբ ոչ մի բռնութիւն, ոչ մի անարդարութիւն արգելված չէր:
Բայց այդ դրութեան մէջ էլ գոյութեան կռւի օրէնքը տիրում էր ռայեայի վրա իր բոլոր անողոք պահանջներով։ Գոյութիւն պահպանել կարելի