Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/8

Այս էջը հաստատված է
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
I
ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳՐՈԻԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ

Երբ ներկայ աշխատութիւնը մաս մաս տպվում էր «Մշակի» մէջ, ես շատերից լսում էի նկատողութիւն թէ նրա բովանդակութիւնը չէ համապատասխանում վերնագրին։ Այս առիթով ես պարաաւոր եմ համարում բացատրութիւններ տալ իմ ընթերցողին։

Իւրաքանչիւր գորձ ունի մի որոշ ծրագիր։ Իմ ձրագիրն էր տալ պատմուածքներ մեր անցեալ մտաւոր, կուլտուրական և քաղաքական կեանքից։ Բայց ես այս աշխատաութիւնը անուանեցի «Հայկական Տպագրութիւնը» որովհետև, ինչպէս տեսնում է ընթերցողը, տպագրութիւնն է այն առանցքը, որի շուրջ պտոյտ են գալիս իմ պատմուածքները։

Եթէ նայենք տպարանին իբրև մի արհեստանոցի, հետևենք նրա դանդաղ, համարեա աննշան առաջադիմութեան, մենք շատ քիչ բան կունենայինք ասելու, մանավանդ որ Հայ տպարանը իբրև արհեստանոց արդէն ունի իր պատմութիւնը, թէև, պէտք է խոստովանել, բաւական Թերի և պակասաւոր պատմութիւնը («Պատմութիւն Հայկական Տպագրութեան», Վենետիկ 1895)։ Ո՛չ տպարանը միայն արհեսաանոց չէ. նա գրականութեան հոգին է, առանց նըրան անհնարին կը լինէր երևակայել անգամ այն ամենը, ինչ ունենք այսօր։ Իմ աշխատութեան մէջ ես արդէն շեշտել եմ մեր ազգի համար շատ բնորոշ մի հանգամանք - այն,