Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/81

Այս էջը հաստատված է
IV
Յիսնամեայ ընդհատում տպագրական գործունէութեան մէջ։ — Պատճառները։ —Պարսկա–թիւրքական աւերումներ Հայաստանում։ —ԹադԼոս վարդապետ Սեբաստացու ողբը։ —Մանկաժողովի պատկեր։ — Բարբարոսութիւններ Մօլդավիայում։ — Ստեփանոս կաթողիկոսի ճանապարհորդությունը դէպի Եւրոպա։ — Քաղաքական նպատակներ։ —Բանակցություններ Հռօմում։ — Միքայել կաթողիկոսը կրկնում է նույն փորձը։ — Աբգար Թօխաթեցի եւ նրա պատգամաւորութիւնը։ — Հռոմը չէր կարող օգնել։ — Կաթօլիկ եկեղեցու դրությունը։ — Րէֆօրմացիա, խաւար հոսանքներ, հալածանք, ինքուիզիցիտ։ –Պօղոս IV։ — Պիոս IV եւ Տրիենտի ժողովը։ — Աբգարի ընդունելիությունը։ - Աբգարի «Սաղմոսը»: — Արգելքներ Իտալիայում եւ տպարանի տեղափոխութիւնը։ Կ. Պօլիս։ —Պիոս V-ի ռէժիմը։ Գրիգոր XIII եւ հայերը։ — Բանակցություններ Կիլիկիայում եւ Ազարիա կաթողիկոսը։ — «Տօմար Գրիգորեան»։ — Կիլիկեցիների ակնկալությունները․ ոչ մեկն էլ չէ իրականանում։ —Մի գիծ Գրիգորի կեանքից։ — Յովհաննէս Տէրզնցի։

Հայերէն տպագրութեան սկզբնաւորութիւնը անհաստատ էր։ 1513-ից յետոյ գալիս է մի երկարատև անգործութիւն, որ 50 տարուց աւել է տևում․ այդ ժամանակամիջոցում, որքան յայտնի է, հայերէն գրքեր չը տպագրվեցին։

Ի՞նչ էր պատճառը։ Մի՞թէ հինգ տպագրված գրքերը մի պատահական երևոյթ էին կազմում և հայերի մէջ չը կար նոյն իսկ «Աղթարքի» կամ «Կիպրիանոսի» նման գործածական գրքեր ունենալու պահանջը։