Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/87

Այս էջը հաստատված է

բերանի երկրում և շինութիւն չը թողեցին Վանի կողմերից մինչև Երզնկայ․ սուր և կացին ձեռք առած՝ այս ու այն կողմ ընկան, կոտորեցին Խլաթի և Արծկէի այգիները, անտառները և պտղատու ծառերը։ Կարինի արտերը կրակ տուին։ Ողբում եմ Բասէնի երկիրը, որ սրի ճարակ դարձրին։ Բարձր Հայքից մինչև Կիլիկիայի Սիս քաղաքը հալածելով քրիստոնեաներին , երկիրը մարդ կանցից թափուր դարձրին․ ոչ հայ մնաց, ոչ տաճիկ, ամենքին սրով կոտորեցին։ Կողոպտեցին եկեղեցիների սպասները, որոնց հետ Ատուածաշունչ գրքերը, և վարդապետների գրուածքները։ Վա՛յ և եղուկ մեր գլխին, որ այսպիսի անցքեր տեսանք մեր աչքով և մեր հայրենիքից տարագիր լինելով՝ ողորմ ողբալի եղանք [1]:

  1. Մի տխուր զուգադիպութեամբ՝ այս 1551 թւականը սարսափելի աղէտ բերեց և Եւրօպայի հողի վրա ապրող հայերի մի մասին։ Մօլդավիայի Վօյվօդա Ստեփանը այնպիսի մի ֆանատիկոսութիւն ցոյց տուեց, որի վրա կարող էր նախանձվել ինքը, պարսից Շահը։ Նա վճռեց Մօլդավիայի բոլոր հայերին յունադաւան դարձնել։ Աստուածածնի վերափոխման տօնին նա ձիով մտաւ Սուչավա քաղաքի հայոց եկեղեցին, սկիհը գետնին տուեց ջարդեց և ուրիշ սրբապղծութիւններ կատարեց։ Հայերը չուզեցին յօժար կամքով փոխել իրանց կրօնը։ Այն ժամանակ սկսվեցին անգութ բռնութիւններ-ծեծ, տանջանքներ. եղան նոյն իսկ նահատակվողներ, մի քանիսին ողջ-ողջ այրեցին։ Եպիսկոպոսի և քահանաների միրուքները ածիլեցին, ապա նրանց զօռով մերկացրին, մօլդավական շորեր հագցրին։ Ուշադրութիւն չը դարձնելով խեղճ ժողովրդի վայնասունի վրա, ամենքին բռնի կերպով մկերտեցին։ Մի և նոյն բռնութիւնները կատարվեցին Մօլդավիայի ուրիշ քաղաքներում էլ, ուր կային հայեր։ Բոլոր հայ եկեղեցիները կողոպտվեցին, մօլդավական քահանաները շրջում էին ամեն տեղ, օրհնած ջրով սրսկում էին նորադարձներին, նրանց տները, եկեղեցիները։ Այս սոսկալի բարբարոսութիւնների ականատես էր Թօխաթեցի Մինաս սարկաւագը, որ և գրեց մի ոտանաւոր