Այս էջը հաստատված է
Այսպէս էր մի կողմը։ Իսկ մի՞ւսը։ Նոյն վարդապետը նկարագրում է Սիւլէյման Փառահեղի հրամանով կատարած մանկաժողովը։ Աննկարագրելի է, ասում է ողբացողը, քրիստոնեայ հայրերի և մայրերի ողբն ու սուգը, որ տարածված էր
Փոքրիկ երկիր կայ Օլախի,
Բազում հայք կայր իւրեանց միջի,
Լաւ քրիստոնեայք և անուանի։
․
Երիցանիքն ուսածք էին,
Ժամատեղօք պայծառ էին
Խիստ փառաւոր հայեր կային
Յանկարծ փորձանք եկաւ նոցին։
Սաստիկ հրաման եհան կրկին
Զեկեղեցիքն աւերեցին,
Զինչ անօթ կայր կողոպտեցին,
Զհայոց գրեանքըն այրեցին։
Պոտշան քաղքին եկեղեցին,
Ոսկով պատկերք դըրած միջին,
Շատ մալ խարճած վերայ նորին,
Յիշատակ էր Քրիստոստուրին։
Վօյվօդային աղաչեցին,
Հազար կարմիր տամք քեզ ասին,
Ըսկիք, խաչեր և զանօթնին,
Մի աւերել եկեղեցին։
Պիղծ Վօյվօդան նոցա ասաց
Զխընդիրքն նոցա ոչ կատարեաց։
(«Հանդէս Ամսօրեայ», 1888, № 1 և 2)։