ամեն տեղ։ Թիւրքերը յարձակվում էին տների վրա, ծնողների գրկից յափշտակում էին երեխաներին և տանում էին նրանց, իսկոյն թլփատում, մահմեդականացնում։ Մի քանի ժամանակից յետոյ կրկնվեց նոյն բարբարոսութիւնը, այս անգամ աւելի վայրենի կերպով. ծնողական դիմադրութիւնը այնքան կատաղեցնում էր մանուկներ հաւաքողներին, որ նրանք քանդում էին տները և կողոպտում. մի քանի տեղերում եկեղեցիներ էլ այրեցին։ Այսպէս, Եւդօկիա քաղաքում մի օրվայ մէջ ութ եկեղեցի քանդվեցին և այրվեցին։ Ժողովրդի հեծեծանքները հարկադրեցին Դերջանի Մաղաքիա վարդապետին մի համարձակ քայլ անել։ Նա գնաց Կ. Պօլիս և ներկայանալով սուլթան Սիւլէյմանին, աղաչեց նրան ազատել ժողովուրդը տառապանքներից։ Ուրիշ հայրեր էլ նոյն աղերսանքը ներկայացրին, և սուլթանր հրամայեց դադարեցնել մանկաժողովը։ Բայց դրանից յետոյ մի քանի անգամներ էլ կրկնվեց այդ բարբարոսական բռնութիւնը։
Տառապանքների այդ տարիներից մէկում, 1547-ին, Էջմիածնի Ստեփանոս կաթողիկոսը, որ կոչվում էր Սալմաստեցի, չը կարողանալով անտարբեր մնալ իր ժողովրդի կրած չարչարանքների մէջ, իր տեղը կաթողիկոս ձեռնադրեց Միքայէլ Սեբաստացուն և ինքը ճանապարհվեց Էջմիածնից դէպի Եւրօպա։ Նա այցելեց Վենետիկը, երկար մնաց Հռօմում, ուր բանակցութիւններ էր վարում կաթօլիկ եկեղեցու պետի հետ։
Ստեփանոս կաթողիկոսր առաջինը չէր, որ