Կաթողիկոսի հետ էին մի արքեպիսկոպոս, մէ եպիսկոպոս և ուրիշ պաշտօնեաներ։ Այդ շքախմբով նա շատ լաւ ընդունելութիւն գտաւ Հռօմում․ պապական կառավարութիւնր մի առանձին պալատ յատկացրեց նրա բնակութեան համար: Մի քանի անգամ տեսակցութիւն ունենալով Պօղոս երկրորդ պապի հետ, կաթողիկոսը ծանրակշիռ և կարևոր առաջարկութիւններ արաւ նրան: Մանրամասնութիւնները մեզ յայտնի չեն, բայց ահա ինչ է ասում ժամանակակիցներից մէկը, Գուալտէր Արետինոս․ «Ես նրան և նրա հետ եղողներին շատ մօտ էի. և յաճախ հարցնում էի նրան և շատ տեղեկութիւններ էի իմանում պարսից և թաթարական դէպքերի մասին։ Բայց շատ եղան մեր մէջ և ծանր վիճաբանութիւններ կրօնի գործերի վրա… Շատ կարևոր բաներ ունէր իր մտքում, բայց ժամանակը խափանում էր նրա մտքերը»։
Այս վկայութիւնից կարելի է եզրակացնել, որ Ստեփանոս կաթողիկոսի բանակցութիւնների մէջ առաջին տեղը կրօնական հարցերը չէին գրաւում,