կրօնի դէմ, առաջացրեց մի կրօնական մեծ հակայեղափոխութիւն։ Ամենից առաջ վերակազմվեցին կրօնական-վանական կարգերը, որոնք պապականութեան հեղինակութիւնը պահպանելն ունէին իբրև վերջնական նպատակ։ Հիմնվեցին և նոր կարգեր. թէատիններ, կապուցիններ, բարնաբիտներ և այլն։ Բայց դրանցից ոչ մէկը չը հասաւ այն նշանակութեան, որ կարճ միջոցում ձեռք բերեց Իգնատիոս Լօյօլայի հիմնած կարգը - եզուիտների կարգը, որ մի սոսկալի, համաշխարհային ոյժ դարձաւ կաթօլիկ եկեղեցու համար։
Անողորմ, կատաղի կռիւ յայտարարվեց ոչ միայն բողոքականութեան, այլ առհասարակ ամեն մի ազատ մտքի դէմ, որ յանդգնում էր հեռանալ եկեղեցու աւանդութիւններից և հրամաններից։ Հոօմը իր օգնութեան կանչեց այն սարսափելի հիմնարկութիւնը, որ ստեղծվել էր Սպանիայում XV դարի երկրորդ կէսում։ Դա հաւատաքննութիւնն էր, ինքուիզիցիան: Իտալիայում կային հաւատաքնական ատեաններ, բայց նրանք թոյլ էին գործում։ Կարդինալ Կարաֆֆան վերակազմեց ինքուիզիցիան Հռօմում և ինքը դառնալով այդ հիմնարկութեան գլխաւոր (մեծ ինքուիզիտօր), մի կարճ միջոցում ահ ու սարսափ տարածեց ամբողջ Իտալիայի վրա․ բանտերը, տանջանքները, խարոյկները անգթութեան բոլոր նրբութիւնները պարզեցին, որպէս զի ահաբեկեն բոլոր հերետիկոսներին, բոլոր թուլահաւատներին։ Պատժվում էր ոչ միայն կատարված յանցանքը, այլ և մտադրութիւնը, արգելվում էր ոչ միայն հակաեկեղեցական