զայրոյթը պայթէ ժողովրդական ապստամբութեան ձևով։ Հռօմի ամբոխը յարձակվեց հաւատաքննութեան պաշտօնարանի վրա, ազատեց այնտեղ բանտարկվածներին, թալանեց ամեն ինչ, որ գտնվում էր այնտեղ։ ՛ Վաղուց գոյութիւն ունէր այն միտքը թէ կաթօլիկ եկեղեցին բողոքականութեան դիմադրել կարող է, րէֆօրմներ ընդունելով, ինքն իրան բարեկարգելով։ Հարկաւոր էին համարում եկեղեցական ժողով կազմել՝ այդ րէֆօրմները մշակելու համար։ Հռօմը վախենում էր ժողովից, կարծելով թէ եկեղեցու բարեկարգութիւնը ուղղած պիտի լինի պապերի իշխանութեան և եկամուտների դէմ։ Բայց ամեն կողմից լսվող պահանջները այնքան ստիպողական էին, որ Հռօմը ակամայ զիջեց և 1545-ին Տրիենտ քաղաքում եկեղեցական ժողով գումարեց։ Սակայն նրա չկամութիւնը, աշխարհական իշխանութեան միջամտութիւնները և այլ հանգամանքներ թոյլ չը տուին որ Տրիենտի ժողովը վերջնական եզրակացութիւնների հասնէ։ Երկրորդ անգամ նոյն ժողովը հրաւիրվեց 1551-ին, բայց դարձեալ անհաջող։
Պօղոս IV-ին յաջորդեց Պիոս IV-ը,որ թէև աւելի կակուղ բնաւորութեան տէր մարդ էր, բայց եկեղեցին վտանգի մէջ չը գցելու համար իր սարսաաիելի նախորդի սիստեմին հետևեց, և ինքուիզիցիան չը թուլացաւ։ Պիոսի ժամանակ նորից առաջարկութիւններ եղան եկեղեցական ժողովի մասին։ Երկար տատանումներից յետոյ, Պիոսը համաձայնութիւն տուեց և 1562-ին Տրիենտում նորից