Էջ:Հայոց գրերը, Հրաչյա Աճառյան.pdf/5

Այս էջը սրբագրված չէ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈԻԽ Ա

ՀԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Մեսրոպի և Հայոց գրերի գյուտի վրա խոսող աղբյուրները կարող ենք բաժանել երկու գլխավոր կարգի. առաջին՝ հին աղբյուրներ և երկրորդ՝ նոր աղբյուրներ։

Հին աղբյուրներ ենք կոչում այն բոլոր մեծ ու փոքր գրությունները, որոնք գոնվում են մեր հին մատենագրության մեջ այս ու այնտեղ ցրված. սրանցից միայն երկուսը կամ առ առավելն երեքը (Կորյուն, Ղազար, Խորենացի) կարող են ժամանակակից կամ մոտավոր աղբյուրներ համարվել և այս պատճառով բանասիրական տեսակետով ամենից ավելի արժանահավատ ու վստահելի աղբյուրներն են: Մնացյալ գրությունները այնքան ավելի հեռու են վավեր րական համարվելուց, որքան մոտենում են նորագույն ժամանակներին: Եթե խիստ քննադատական աչքով նայենք այս համեմատարար հետին գրությունների վրա, ստիպված պիտի լինենք կասկածել նրանց արժանահավատությանը: Արդարև, այդ աղբյուրների պատ րունակած տեղեկությունները, եթե արդեն գտնվում են նախորդ երեք աղբյուրների մեջ, անշուշտ նրանցից քաղված լինելով, նոր բան չեն տա մեզ և, հետևաբար, ավելորդ կրկնություն են: Իսկ այն տեղեկությունները, որ նույն հնագույն աղբյուրների մեջ չեն գանվում, պետք է լինեն կամ թյուրիմացություն, բխած հնագույն մի աղբյուրի այս կամ այն հատվածից, կա՛մ անձնական ենթադրություն, որ նույն հեղինակի բանասիրական գործունեության արդյունքն է անշուշտ, կամ ավանդություն, որ եղծյալ և խանգարված ձևով հասել է իրենց և կամ վերջապես կեղծիք՝ դիտավորյալ կամ առանց մասնավոր դիտավորության: Այս չորս պարագային էլ այդ կարգի աղբյուրների տված նոր տեղեկությունները պիտի համար վեն սխալ և անվստահելի:

Բայց պետք է իսկույն ավելացնենք նաև այն, որ մեզ հասած հին կամ, ավելի ճիշտ, հնագույն աղբյուրները ամբողջական չեն.