Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/103

Այս էջը սրբագրված չէ

հայ զորքերը անպատիվ ձևով զիինաթափում են և անհայտ ուղղությամբ տարագրվում. երբ համոզվեցիինք, որ մեր բնաջնջման սկիզբն է դրվում, ահա այդ րոպեից այլևս փոխվեցինք նաև մենք, փոխեցինք մեր վերաբերմունքը, այլևս դադարեցինք հավատալ թուրք կառավարության և նրա գործակալների սին ու դավադիր հավաստիացումներին: Այդ ժամանակ մենք էլ զենք վերցրինք:

Կարելի՞ էր շալակավոր սասունցիներիի, մշեցիների կորուստը տեսնել ու շարունակել հավատալ թուրք կառավարության. հնարավո՞ր չէր Մշո հայ երիտասարդներից կազմած գնդի (ֆռկա) անպատիվ զինափաթման և կոտորածին ականատես լինել. և, վերջապես, այնքա՜ն զոհաբերություններից ու պատրաստակամությունից հետո՝ երբ Սասնո և Մշո ժողովրդի համար պարզ էր կառավարության հայերին բնաջնջելու դավադիր ու նենգ ծրագիրը՝ կարելի՞ էր տոկալ ու համբերել. կարելի՞ էր զսպել ժողովրդական ցասումը, մանավանդ սասունցու և մշեցու, որոնք իրենց քաղաքացիական պարտականությունները ճշտությամբ կատարելու գիտակցության հետ մեկտեղ գիտեին պատվով մահը գերադասել անարգ ու ստրկական կյանքից: Սկզբում, ժողովրդի բուռն դժգոհությունները զսպել փորձեցի, դիմումներով ու բողոքներով Սերվեթ բեյին զգաստացնել և հետ կասեցնել տալու իր նենգ ծրագրերից, բայց Սերվեթը, փոխանակ զգաստանալու, թուրք ոստիկաններ ուղարկեց Մշո Գոմս գյուղը՝ ինձ և Կորյունին սպանելու, և, իհարկե, չարաչար սխալվեց. ոստիկանները բոլոր էլ ընկան մեր գնդակներով՝ իրենց դավադրության ճանապարհին. այդ օրվանից ահա փոխվեց իմ ընկերների ու ժողովրդի վերաբերմունքը դեպի թուրք կառավարությունը. մի քանի գա-