Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/109

Այս էջը սրբագրված չէ

ղություն է՝ ի՞նչպես թուրք կառավարությունը Շումանին, որպես ոճրագրծի, դատի չտվեց ու չկախեց, և, վերջապես, Սուլեյման Նազիֆը ի՞նչ ունի ասելու մյուս շրջանների կոտորածների մասին. այնտեղ էլ կոտորողները գերմանացի Շումաններն ու զորքերը չէի՞ն: Միանգամայն անհիմն է ու անհեթեթ նաև հայ մտավորականության մի մասի այն կարծիքը թե՝ քուրդն ու թուրքը իրենց ազգային ցեղական մղումներով, կրոնական մոլեռանդությամբ ու հակումներով ի բնե թշնամի են եղել հայության, թե նրանք մարդասպան ու ոճրագործ են ծնված: Որքան և անձամբ տառապել եմ քրդի ու թուրքի հալածանքներից, սակայն ամենադաժան հալածանքի օրերին էլ վերահիշյալ մեղադրանքները քուրդ և թուրք ժողովուրդներին չեմ ուղղել. մեղավորը՝ մարդասպանն ու ոճրագործը՝ ո՛չ թե ժողովուրդներն են, այլ նրանց քաղաքական ազգային կյանքին ոգի և ուղղություն տվող ղեկավար մտավորականները: Պատմությունը իր երթի ճանապարհին բազմաթիվ փաստեր ունի ցուցադրած, թե ի՞նչպես հրեշտակային առաքինություններով օժտված ժողովուրդները իրենց ղեկավարների պատճառով ոճրագործության ուղին են թևակոխել, և, ընդհակառակը, ոճրագործ կարծված ժողովուրդները, իմաստուն ղեկավարների ցուցմունքով և օժանդակությամբ, կուլտուրական վերելքի վսեմ ճանապարհը բռնել: Մանավանդ թուրք և քուրդ ժողովուրդները, որոնք դարեր շարունակ մեր կողքին են ապրել և իրենց երակների մեջ — քրդերը հատկապես — կրում են մեր արյան մի խոշոր մասը:

Մեղավորը Իթթիհաթի ղեկավարներն էին, իսկ նրանցից առաջ թուրք պետությունն ու պետական գործակալները, որոնք, դարեր շարունակ, օգտվեցին