Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/116

Այս էջը սրբագրված չէ

ու համբերել ավելիի բարեհաջող պայմաններում պոռթկելու և ազատագրվելու համար:

Ամենահիմնական պատճառներից մեկը, որ օսմանյան երբեմնի հզոր կայսրությունը ներքուստ քանդեց ու ավերակների վերածեց՝ թուրք փոքրաթիվ ցեղի գերիշխանությունը ամրապնդելու հոռի քաղաքականությունն էր. մի քաղաքականություն, որի ստեղծած ավերակույտերի վրա կառուցվեցին մի շարք ստորադաս ազգերի պետական անկախ շենքերը, ինչպես, օրինակ՝ Սերբիա, Բուլղարիա, Ղարադաղ, Ռումինիա, Եգիպտոս, Հունաստան, Սիրիա, Հիջազ, Իրաք: Երկրի մի մասին էլ ուրիշները տիրացան, իսկ մյուս մասը, նույն քաղաքականության հետևանքով, ներքին արյունոտ բախումներ է ապրում շարունակ: Մեղավորը ապստամբության ճանապարհով ազատագրված հպատակ ժողովուրդները չէին. մեղավոր չէր նույնիսկ գերիշխող թուրք ժողովուրդը: Ամբողջ պատասխանատվությունը ծանրանում է թուրք ղեկավար մտավորականության ու պետական գործիչների վրա, որոնք օսմանյան լայնածավալ կայսրության ղեկը ձեռքերում պահած, ընդունակ չէին հասկանալու՝ թե անկարելի է պետության մեկ ութերորդ մասը կազմող թուրք ժողովրդի գերիշխանությունը հրի ու սրի միջոցով հպատակ ժողովուրդների նկատմամբ հարատև դարձնել, ժողովուրդներ՝ որոնք իրենց անցյալ ու ներկա պատմությամբ, մշակույթով և արհեստով շատ ավելի բարձր էին քան թուրքերը: Թուրք ղեկավար տարրերը մինչև այժմ էլ չեն կարողանում գիտակցել, որ իրենց քաղաքականության կործանարար հետևանքները հավասարապես ազդել են թե՛ թուրք պետության, թե՛ հպատակ ազգերի և թե՛ թուրք ժողովրդի բախտի վրա: Այս անհեռատես քաղաքականությունն էր պատ-