Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/117

Այս էջը սրբագրված չէ

ճառը, որ շինարար տարրերը, հյուծված ու քայքայված տնտեսապես, զանգվածորեն սկսեցին գաղթել և երկիրը թողնել դատարկ ու անմշակ. այս քաղաքականության պատճառով էր, որ թուրք գերիշխող ցեղը պարբերական պատերազմներից հոգնած, ուժասպառ, հնարավորություն չունեցավ իր կրթության ու զարգացման գործին նվիրաբերելու, շարունակ խարխափեց տգիտության մեջ, հարազատեց ու յուրացրեց կոտորելու, հալածելու և գերեվարելու գազանային բնազդները, չարիք դառնալով թե՛ իր պետականության ու թե՛ հպատակ ազգերի համար: Ամենից շատ տուժողը, իհարկե, պետությունն էր, որը հսկայական մարդկային ուժեր և նյութական միջոցներ էր սպառում ապստամբությունները ճնշելու, հպատակ ժողովրդներին զսպելու համար: Եթե վերոհիշյալ մարդկայիին ջանքերն ու դրամական միջոցները գործադրվեին երկրի վերաշինության, ստեղծագործական աշխատանքների և որոշ իրավակարգ ստեղծելու վրա, որքա՛ն հզոր պիտի լիներ այսօրվա ջլատված Թուրքիան, որքա՛ն երջանիիկ պիտի լինեիին այնտեղ ապրող ժողովուրդները: Այս հոռի քաղաքականությունիից վնասվեց օսմանյան պետությունը, վնասվեց գերիշխող թուրք ժողովուրդը, վնասվեցին հպատակ ազգերն ու ցեղերը և օգտվեցին միայն և միայն թշնամիի պետությունները, որոնք իրենց ժանիքները սրած՝ հավաքվեցին նրա դիակի շուրջը և իրենց մեջ բաժանեցին նրա հողերն ու ժողովուրդները:

Այս անիմաստ քաղաքակնաության ղեկավարներին պատասխանատվության կանչելու ո՛չ հնարավորություն կա և ո՛չ էլ որևէ միտք, քանի որ նրանք վաղուց ի վեր հանգչում են իրենց սխալանքների փլատակների տակ: Պետք չկա նաև մտքերն ու զգա-