ցումները գրգռել՝ օսմանյան պետության անցյալի տխուր հիշողություններով: Եթե մենք այսքան երկար կանգ առանք ու մանրամասն վերլուծեցինք անցյալի իրադարձությունները՝ այդ արինք միայն մեկ նպատակով: Մեր ցանկությունն էր, մեկ կողմից՝ լուսաբանել մեր ու թուրքերի հարաբերությունների իրական հիմունքները, մյուս կողմից՝ ուրվագծել օսմանյան պետության հոռի վարչաձևի և նրա հետևանքով առաջացած դժբախտությունների պատկերը:
Թուրքիայի այսօրվա ղեկավարները եթե իրոք ցանկանում են կուլտուրական շարքն անցնել և իրենց ժողովրդի ու պետության կյանքը ապահովել ու հարատև դարձնել, նրանք պետք է որ ըմբռնեն ու հասկանան մեր մատնանշած դառն իրողությունները: Նրանք, հենց այսօր, կտրականորեն պետք է որ հրաժարվեն թուրք տիրող ժողովրդի գերիշխանության (միլլեթը հաքիմ է) գաղափարից և հապատակ ժողովրդների անկապտելի իրավունքները ճանաչելով, նրանց էլ իրենց պետական ընտանիքի հավասարազոր անդամը դարձնեն:
Օսմանյան պետության քայքայման երկրորդ մեծ պատճառը համիսլամության սկզբունքն էր, որ ծնունդ առավ և ծավալվեց ավելի ուշ, քան տիրող ժողովրդի գերիշխանության գաղափարը (միլլեթը հաքիմ է) և րի զարգացման գագաթնակետին հասավ ու իշխող դարձավ Սուլթան Համիդի օրով:
Ե՛վ Սուլթան Համիդը, և՛ նրա թեև ու թիկունք թուրք մտավորականությունը տեսան, որ օսմանցիների գերիշխանության վրա հիմնած քաղաքակնաությունը փտած զենք է երկրիի մեջ խաղաղություն հաստատելու տեսակետից և որ այդ քաղաքականությունը փոխանակ հպատակ ժողովուրդները թուրք պետության