Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/125

Այս էջը սրբագրված չէ

ու ցավակցության խոսքերը զլացան: Քյազըմ Կարաբեքիրներն խոստովանեցին, որ «Սրբազան պատերազմները, համիսլամական կոչերը անարձագանք մնացին», և իսկապես, պատերազմի ընթացքում իսլամ հնդիկը, կամ արաբը նույնքան եռանդով կռվեցին խալիֆայի զորքերի դեմ, ինչպես ոչ իսլամները:

Թուրք պետության արտաքին ու ներքին ճակատներում համիսլամական շարժման առաջ բերած փորձություններն ու աղետները լավագույն ապացույց էին այն բանի, թե այդ շարժումը և՛ Թուրքիայի և՛ Արևելքի ժողովուրդնեիր համար միանգամայն կորստաբեր շարժում էր: Թուրք պետական ականավոր գործիչները եթե տասը տարի առաջ գոնե ըմբռնած ու հասկացած լինեին Կարաբեքիր փաշաների այսօրվա հայտարարությունը, թե «Սրբազան պատերազմները, համիսլամական կոչերը անարձագանք մնացին», այն ժամանակ վստահորեն կարելի էր պնդել, որ ո՛չ հայ հեղափոխություն կլիիներ, ո՛չ հայկական կոտորածներ, ո՛չ էլ օսմանցիները կկորցնեին այնքան հողամասեր և ժողովուրդներ: Չ՛արժե երկար կանգ առնել համիսլամական շարժման անկայուն հիմերիի և նրա առաջացրած վնասակար հետևանքների վրա, քանի որ այդ շարժումը պատմականաորեն դատապարտված է մահվան: Այսօրվա քեմալական պետության վճիռը՝ խալիֆային զրկել սուլթանական իրավունքից, համիսլամական կործանարար գաղափարներից ազատագրվելու մի ուշացած փորձ է, մի նահանջ, որով այսօրվա Թուրքիան փորձում է սրբագրել իր տխուր անցյալի սխալանքները: Երևի անհրաժեշտ էր, որ թուրք անհեռատես պետությունն ու քաղաքական ականավոր գործիչները անցնեին երեք հարյուրամյա արյան ահավոր ճանապարհը ու նոր միայն հասկա-