Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/131

Այս էջը սրբագրված չէ

Համօսմանցիության սկզբունքից ամենից շատ տուժողները հայերը եղան. ամեն կողմ թալան, ավեր, սրածություն, բռնաբարություն: Կիլիկիայում 25.000 հայեր մորթվեցինի, և, չնայած դրան, Հ. Յ. Դաշնակցությունը վճռեց մնալ հանգիստ և նույնիսկ աշխատեց հնար եղած չափով ամրապնդել սահմանադրությունը, հակառակ մյուս հայ քաղաքական կուսակցությունների դժգոհություններին: Իր լռությամբ և համբերությամբ Դաշնակցությունը չէր դավաճանում հայ ժողովրդին և ոչ էլ գոհ էր Երիտասարդ Թուրքերից և նրանց վարած պետական կործանարար քաղաքականությունից:

Դաշնակցությունը վստահ էր, որ թուրք ժողովուրդը և նրա ղեկավարները համօսմանցիության ծրագրերով կարող չպիտի լինեին հայ ժողովրդին ո՛չ ձուլել և ո՛չ էլ դիմազուրկ անել. նա համոզված էր, որ հեղափոխության նախնական րջանի այդ բուռն ազգայնամոլ ձգտումները բախելով անհնարին արգելքների, պիտի խելքի բերեին Երիտասարդ Թուրքերին. նա հավատում էր միաժամանակ, որ սահմանադրության հաստատումով պիտի կարողանար դռ չձևակերպված Իթթիհաթ կուսակցությունը դնել առողջ քաղաքականության հիմերի վրա, ընդունելի դարձնել նրան՝ «Արևելքիի ժողովրդների ազատագրման և նրանց դաշնակցության սկզբունքը»: Այս քնարավոր էր այն պատճառով, որ այդ ժամանակ թուրք մտավորականներից անհատներ ու խմբակցություններ կային, որոնք հավատում էին այդ միության: Այս պարզ պատճառով Դաշնակցությունը ստիպված էր ազդու միջոցներով չբողոքել եղած հարստահարությունների և անիրավությունների դեմ, մանավանդ որ այդ ժամանակներին մեծ վախ կար Ռուսաստանի, որը