Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/137

Այս էջը սրբագրված չէ

քաղաքականության հետևող թուրք գործիչնեը, որոնք Հայաստանից քշել են բոլոր հայերին, չուզենան հայերի վերադարձը դեպի իրենց օջախը և մնան իբրև երդվյալ հակառակորդներ անկախ և ազատ Հայաստանի:

Որքան էլ մեծ աշխատանքներ թափվեն, որքան էլ դրամ և արյուն ծախսվեն, որքան էլ ո՛չ իսլամ տարրերը բնաջնջվեն կամ քշվեն համաթուրանական ճանապարհներից հեռու, մարգարե չպետք է լինել ոչ էլ հմուտ քաղաքագետ ասելու համար, որ համաթուրանական ձգտումները բանաստեղծական երևակայություններ են և նրանց իրականացումը՝ ցնորքին է պարզապես:

Եթե կրոնական կրքերով տարված Արևելքի այլազան և բազմապիսի ժողովուրդները չենթարկվեցին համիսլամականության քարոզին և Արևելքի այդ հզորագույն զենքը փշրվեց ժողովուրդների քաղաքական ձգտումների և ուրույն ազգային-ցեղական շահերի առաջ, ապա համաթուրանականությունը, որպես բանաստեղծական ցնորք և մի խումբ արյունոտ քաղաքական գործոչների քմայքոտ ցանկություն, առավել ևս դատապարտված է մահվան:

Այս մահավճիռը մենք տալիս ենք համաթուրանականության այն հասարակ պատճաով, որ այդպիսի մի հսկա ծրագրիի գործադրության ու հաջողության համար անհրաժեշտ է նախապես ունենալ մի կորիզ, որ իր հզոր բարոյական, տնտեսական, ֆիզիկական և մշակութային կարողություններով ի վիճակի լիներ օղակ հանդիսանալ և կապել իրարից հեռու և ծագումով տարբեր ժողովուրդներին:

Այս բոլորից զատ, այդ տարբեր ժողովուրդներն ու երկրները իրար կապելու համար կենսական ան-