Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/139

Այս էջը սրբագրված չէ

քը իր ստեղծագործությունը պէ, նրա գիրն ու գրականությունը իրենը չեն, անգամ թուրք ժողովրդի ծոցից ծնված զինվորական աշխարհակալները զտարյուն թուրքեր չեն: Նրա լեզուն ու կրոնը, նրա գիրն ու գրականությունը փոխառնված են արաբից, պարսիկից: Բացի այս, թուրք ժողովուրդը միշտ աշակերտել է հայինի, հույնին, սովորելով նրանցից երկրագործություն, վաճառականություն, արհեստ, գեղարվեստ և ճարտարապետություն: Ներկայիս այդ ուսուցիչները չկան, և թուրք ժողովուրդը մնում է կիսավարտ, կիսակիրթ ու դեռ կիսավայրենի դրության մեջ:

Թուրք ղեկավարները մանկամտորեն կարծում են, որ թուրք ժողովուրդը միայնակ, միատարր մնալով՝ կարող կլինիի դրսևորել իր իինքնուրույն ազգայիին ստեղծագործությունը, բայց նրանք չարաչար սխալվում են: Թուրանական ցեղի դարավոր պատմությունը ցույց է տալիս, որ նա զուրկ է ինքնուրույնությունից, նա միշտ կարոտ է եղել ուրիշի օգնության, միշտ փոխ ա առել իր հարևան քաղաքակիրթ ժողովրդներից այն, ինչ որ ուներ և ունի: Ճիշտ է, մի ժողովուրդ, որ ենթակա է իրենից բարձր կուլտուրա ունեցող ժողովրդի կամ փոխ է առնում նրա մշակույթը, ազդվում է նրա հոգեկան ստեղծագործությունից, դեռ չի նշանակում, որ նա դատապարտված է ոչնչացման, ձուլման, բայց անառարկելի է այն, որ նա չի կաորղ ուրիշներին տալ իր ընդօրինակածը. այն, ինչ որ իրենը չէ, ինչ որ իր ստեղծագործությունից չի բխում:

Համաթուրանական գաղափարը իրագործելու համար պետք է ունենալ հոգեկան անբավ պաաշտ՝ միշտ տալու և ոչ թե առնելու: Եթե թուրքը ուզում է ի-