Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/146

Այս էջը սրբագրված չէ

թող լուրջ մտածեն և հարց տան իրենց. ճի՞շտ է որ հայերին կոտորելով իրենք շահեցին, արդյոք թուրք պետությունը ու ժողովուրդը օգտվեցի՞ն այդ արյունոտ ծրագրի իրագործումից:

Եթե Ռիզա Նուրիներն ու Ջեմալ Նուրիները շրջահայաց, հասուն քաղաքագետ և ուղղամիտ ղեկավարներ լինեին, իհարկե, բացասական պատասխան պիտի տային այդ հարցումին և ամոթահար պիտի խոստովանեին իրենց այն մեծ սխալը, որ գործեցիին, նախ՝ պատերազմին մասնակցելով և ապա՝ հայերին կոտորելով:

Համաշխարհային պատերազմին մասնակցելով, թուրքերը ոչ միայն ունեցան տնտեսական և ֆիզիկական ահռելի կորուստներ, այլ և նրանք Օսմանյան կայսրությունե չորս կողմից անդամահատեցին: Ներկա Տաճկաստանը իր մեջ պարունակում է միայն Պոլիսն իր շրջանակներով, Անատոլիան, Հայաստանը և Քրդստանը, ընդամենը՝ մոտ 8 հարյուր հազար քառ. մղոն տարածություն: 1914 թվից մինչև այսօր այս երկրից պակասած (կոտորված, մեռած ու աքսորված) կա առնվազն երեք ու կեսից մինչև չորս միլիոն ժողովուրդ (հայ, հույն, քուրդ և այլն). այդ նույն ժամանակաշրջանում պատերազմների և այլ աղետների հետևանքով թուրքերը ունեցել են մեկուկես-երկու միլիոն մարդկային կորուստ:

Հայտնի է, որ առաջավոր Ասիան, հատկապես Տաճկաստանը և մասնավորաբար Պոլիսն ու ծովափնյա այլ վաճառաշահ քաղաքները, իրենց բնական հարստությունների պատճառով միշտ էլ կռվախնձոր են եղել հզոր ու աշխարհակալ պետությունների համար: Թուրքերը, ստիպված, միշտ զինված պահակի դեր են կատարել, որպեսզի արդեն իսկ չափազան կրճատ-