Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/155

Այս էջը սրբագրված չէ

Կամ նույնը, ավելի վատ ձևով, տեղի պիտի ունենա նաև թուրքի հետ, կամ երկրի ստեղծագործական ուժերի բացակայության պատճառով դրսից պիտի գան օտար ուժեր՝ իրենց մարդկանցով և դրամախլով՝ Թուրքիան ու նրա ժողովուրդը քաղաքականապես ու տնտեսապես ստրկացնելու:

Վերջին մի քանի խոսք էլ Ահմեթ Ճևդեթի խրատների մասին:

Թուրք ականավոր գործիչը հայտարարում է.

«Եթե հայերը ցանկություն ունեն մեզ հետ ապրելու, թող երկու հավատացող մարդ ուղարկեն Էնկյուրի և խնդրեն Մեծ Ազգային Ժողովի կառավարությունից, որ իբր հայրենակից իրենց ներս առնեն, իսկ չեթ չեն ուզում մեզ հետ ապրել, թող գնան Արգենտինա և այնտեղ հաստատվեն»:

Այս նույն միտքը ավելի մեղմ շեշտով արտահայտում են Սուլեյման Նազիֆը և մյուսները:

Սակայն եթե հայ ժողովրդի ղեկը իմ ձեռքը լիներ, եթե հայ և հույն ժողովուրդներին լսելի լիներ իմ ձայնը՝ ես նրանց մեկ խորհուրդ պիտի տայի:

Զինվեք տառապանքի ու համբերության զրահով, թողե՛ք թուրքական բոլոր հողամասերը, ուր նոր պիտակի տակ համիդյան հին անհանդուրժելի վարչաձևն է իշխում, շատ մի՛ ցավեք, որ վտարվում եք Թուրքիայի սահմաններից. աշխույժ մնացե՛ք, մի կորցրեք ձեր արիությունը և համոզված եղե՛ք, որ Թուրքիան ձեր բացակայությամբ կորցնում է իր ուղեղն ու կռվելու ընդունակությունը. հավատացած եղեք, որ հեռու չէ ա՛յն օրը, երբ Թուրքիան կդառնա մի Խիվա, Բուխարա կամ Բելուջիստան:

Ահա թե ինչ կասեի այդ երկու արի ժողովուրդներին՝ առանց տատանվելու. որովհետև ամեն տե-