Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/157

Այս էջը սրբագրված չէ

ձեզ ենք պետտք, դուք էլ մեզ», — այսօրվանից իսկ Էնկյուրիի Մեծ Ազգային Ժողովի շենքի ճակատին, ոսկե տախտակի վրա, պողպատե տառերով, պիտի արձանագրվեն ու գործադրվեն հետևյալ անհրաժեշտ պատգամները.

1. — Անե՛ծք այն սկզբունքին, թե՝ «տիրող ժողովուրդ» պետք է լինի. այդ սկզբունքը քայքայեց օսմանյան պետությունն ու ոչնչացրեց մեր երկրի փոքր ժողովուրդները:

2. — Անե՛ծք համիսլամական գաղափարին, որ կասեցրեց կայսրության առաջադիմությունը և գերեզման տարավ հայ և այլ քրիստոնյա ժողովուրդներին:

3. — Անե՛ծք համօսմանցիության գաղափարին, որ երկպառակեց ու բաժանեց պետությունը և ճնշեց ու իրավազուրկ հայտարարեց հայերին ու այլ ոչ թուրք տարրերին:

4. — Անե՛ծք համաթուրանական գաղափարին, որ իր հարուցած ցնորքներով կայսրությունը արկածախնդրության զոհ դարձրեց և հայերի կոտորածների պատճառ դարձավ:

5. — Անե՛ծք և ներկա քեմալական «ժողովրդապետության», քանի որ նա միմիայն թուրքին է ճանաշում և չէզոքացնելով նրան՝ դարձնում անկամ և օտարների ձեռքին գործիք:

6. — Եվ կեցցե Մերձավոր Արևելքի ժողովուրդների ազատագրման և ներդաշնակ համագործակցության սկզբունքը:

Ամբողջ հոգով կցանկանայինք, որ այս վեց պատգամները, գոնե այսքան ծանր կորուստներից հետո, լսելի դառնային սին հաղթություններով շլացած Ռիզա Նուրիներին, Ճևդեթներին և Ռաուֆներին: