հպատակ հույները զինակից էին թրքության հետ ընդդեմ քրիստոնյաների, երբ սերբերը թուրք իշխանության քաղաքակրթության և զինական ուժի հիմքը կկազմեին, դարձնելով սերբերեն գրականության, խալիֆաների և պաշտոնեության լեզու, չհիշատակնեք նաև տարբեր շրջաններում բազմաթիվ իսլամ ցեղերի ըմբոստացումները թրքության դեմ և բավականանանք միայն այն շարժումներով, որ սկսվել են ու ծավալվել են 19-րդ դարի ընթացքում:
Այդ շրջանի շարժումները ըստ ժամանակագրական կարգի և ըստ ազգային բնույթի պիտի դասավորել հետևյալ ձևով:
1. — Եգիպտոս (մահմեդականներ), բոշնակներ (մահմեդականներ), արաբներ (մահմեդականներ): Շարժումները եղել են 19-րդ դարի սկզբները:
2. — Ալբանացիներ (մահմեդականներ), հույներ (քրիստոնյաներ), ղարադաղցիներ (քրիստոնյաներ), սերբեր (քրիստոնյաներ), ռումանացիներ (քրիստոնյաներ), ղզլբաշներ (աղանդավորներ): Շարժումները եղել են մինչև 19-րդ դարի առաջին կեսը:
3. — Եզդիներ (աղանդավոր), քրդեր (մահմեդականներ), ասորիներ (քրիստոնյաներ), սիրիացիներ (քրիստոնյաներ և մահմեդականներ): Շարժումները եղել են 19-րդ դարի առաջին հիսունամյակի վերջերին:
4. — Բուլղարացիներ (քրիստոնյաներ), մակեդոնացիներ (քրիստոնյաներ) և մի շարք ապստամբություններ: շարժումները եղել են 19-րդ դարի երկրորդ կեսին:
5. — Թուրքեր և հայեր: Սրանց շարժումները եղել են 19-rd դարի երկրորդ հիսունամյակի վերջերին:
Այսպիսով, հիշատակելով միայն մեծ շարժումները և այդ շարժումների ոչ թե կրկնութոյւնները, այլ միայն նրանց սկզբնավորությունները, պիտի տեսնենք