Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/21

Այս էջը սրբագրված չէ

որ 19-րդ դարի ընթացքում Թուրքիայի սահմանների մեջ ապրող ժողովուրդներից ապստամբ վիճակի մեջ էին 17 ժողովուրդներ, որոնցից յոթը՝ մահմեդական, սուննի աղանդին պատկանող, երկուսը՝ մահմեդական աղանդավորներ, իսկ ութը՝ քրիստոնեական դավանության պատկանող:

Այժմ, եթե նկատի առնենք ապստամբ ժողովրդների թվական մեծությունը, պիտի տեսնենք, որ քրիստոնյաները այս տեսակետից բռնում են շատ համեստ տեղերից մեկը:

Դասավորենք այդ ժողովուրդները ըստ թվական մեծության, առանց ընթերցողը ուշադրությունը հին ու հրանածանոթ թվանշաններով ծանրաբեռնելու:

Արաբներ, եգիպտացիներ, թուրքեր, սերբեր, հույներ, ռումինացիներ, բուլղարացիներ, հայեր, քրդեր, բոշնակներ, ալբանացիներ, ղզլբաշներ, ղարադաղցիներ, մակեդոնացիներ, լիբանանցիներ, դրուզներ, ասորիներ և այլն:

Ըսե երկրի տարածության, մահմեդականները, իհարկե անհամեմատ շատ ավելի մեծ տեղ են բռնում: Միայն արաբաբնակ վայրերը հավասար են կայսրության մնացյալ բոլոր վայրերի տարածության:

Իսկ ըստ հարատևության և ապստամբություններիր ուժգնության, շարժումների դասավորությունը հետևյալ պատկերն է տալիս:

Արաբներ, սերբերը, ղարադաղցիներր, հույներ, բոշնակներ, ղզլբաշներ և հետո արդեն գալիս են ուրիշները:

Երբ պատմության էջերը քրքրելով համոզվենք, որ մեր հայտնած մտքերը անխախտ ճշմարտություններ են, այդ ժամանակ նաև նրացից բխող հետևյալ եզրակացություններ կդառնան միանգամայն պարզ և անառարկելի: