Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/22

Այս էջը սրբագրված չէ

Ա. — Թուրքիայի վարչության և խալիֆայի դեմ ամենից առաջ և ամենից շատ և ուժեղ կերպով ապստամբած են ամենամոլեռանդ մահմեդականները, գլուխ ունենալով արաբներրը:

Բ. — Շարժումների պատճառներն ու առիթները միայն կրոնական հակամարտություններ չէին: Դժվարության գլխավոր աղբյուրը ինքը թուրք վարչությունն էր, իր պետական, ազգային և տնտեսական հոռի քաղաքականությամբ: Թուրքիայի հովանու տակ ապրող ժողովուրդները՝ գրեթե բոլորը և գրեթե միշտ՝ ապստամբ վիճակի մեջ էին, որովհետև նրանք ամենքն էլ հարատևորեն և ամենուրեն ենթակա էին ամեն տեսակ զրկանքների ու հալածաքների:

Գ. — Թուրք պետական վարիչները չըմբռնեցին կամ չցանկացան ըմբռնել այս շարժումների իսկական պատճառները և այդ իսկ պատճառով, հենվելով միմիայն թուրք ժողովրդի վրրա, փորձեցին այս ապստամբությունները բռնությամբ խեղդել: Նրանք ձախողեցին և Օսմանյան կայսրությունը աստճանաբար մասնատվելով ու ջլատվելով, յսօրվա վիճակին հասավ:

Եվ հանկարծ այսօր, պատմական այս անողոք փաստերից ու ճշմարտություններից հետո, երբ թուրք վարիչները փորձմւ են ներշնչել իրենց և ուրիշներին, օր Օսմանյան կայսրության մեջ ապրող ժողովրդների դժգոհության և ըմբոստացումների պատճառները պիտի որոնել օտար պետությունների դավադիր խաղերի մեջ, դրանով նրանք ամենից առաջ գալիս են վկայելու, որ թուրք պետության քայքայման և կործանման ընթացքը դադարեցված չէ, այլ նա, ընդհակառակը, մնում է իր ուժի մեջ և պետք է շարունակվի: Որովհետև, վերջապես, չի՛ կարելի հար-