Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/23

Այս էջը սրբագրված չէ

ցերը խեղկատակության հասցնել և ընթադրել, թե ամբողջ ժողովուրդներ, վտանգելով հայրենիք, տուն և ունեցվածք, կյանք ու պատիվ, կաշառքի գնով դավերի ու դավադրության զոհ են դառնում և կուրորեն՝ ապստամբության արյունոտ ճանապարհը բռնում: Եվ այն էլ Թուրքիայի պես մի պետության մեջ, որի դաժանությունն ու բարբարոսությունը հայտնի է ամենքին:

Այն ինչ՝ այդ ըմբոստության պատճառները ավելի քան պարզ են ու րոոշ: Ապստամբում էին, որովհետև անկարելի էր դժոխքի մեջ ապրել, անկարելի էր հաշտվել մի կյանքի հետ, որ հաճախ մահվանից վատ էր:

Թողնենք հանգիստ ուրիշներին և մեր մտքերը ավելի պարզած լինելու համար մի քանի խոսք ասենք նաև Ազգային Մեծ Ժողովի պետի արյունակիցների մասին:

Սրանից մոտ վաթսուն տարի առաջ Կովկասի ազատասեր լեռնականները Ռաուֆ բեյի հոր կամ պապի հետ թողնում են Կովկասյան լեռները և ռուսական բարբարոսությունների և երմոլովների դաժանություններից ազատվելու համար անցնում են Թուրքիա, հուսալով կրոնակից երկրում գտնել երազած ազատությունն ու հանգստությունը: Ի՞նչ տեսան սակայն այդ դժբախտ լեռնականները իրենց նոր հայրենիքում: Մեր խոսքը անշուշտ բուն լեռնցի ժողովրդի մասին է և ոչ՝ Ռաուֆ բերեյի: Նրանք այստեղ միայն հարեմներ տեսան և միայն արցունք ու ստրկություն գտան: Եվ միթե՞ Էնկյուրիում նստած չերքեզներրը, աբխազներն ու ինգուշները իրապես համոզված են, թե իրենց այն ազգակից եղբայրները, որոնք կապեցին իրենց բախտը հունական զենքի հետ և հույն բա-