Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/25

Այս էջը սրբագրված չէ

թյան բոլոր թելադրանքների դեմ: Հայությունը, այո՛, կարելի է մեղադրել, սակայն բոլորովին տարբեր ուղղությամբ: Հայ ժողովուրդը մեղավոր կարող է համարվել այն բանի համար, որ սրանիից 50-60 տարի առաջ, երբ նա իր ազգային-քաղաքական զարթոնքի շրջանը թևակոխեց՝ իր ազատության տիրանալու համար, նա չխնայեց ո՛չ գույք, ո՛չ ունեցվածք և ո՛չ էլ կյանք: Ահա այս բանի մեջ Սուլեյման Նազիֆները հայ ժողովուրդը կարող են մեղադրել: Երբ Նազիֆի հայրը Մշո դաշտի ամենահետամնաց Ալիբլուբուն գյուղի պարզ շինակի գրպանից հանում է «Ազատն Աստված այն օրից, երբ հաճեցավ շունչ փչել, իմ հողանյութ շինվածքին ազատություն պարգևել, ես այն օրից ուխտեցի, ազատությունը սիրել», — այս բնավ պատահական երևույթ չպիտի համարել, ավելին. Նազիֆի հայրը եթե իր խուզարկությունները շարունակեր, այդ նույն շինականի մոտ պիտի գտներ և՛ շատ ուրիշ երգեր, որրոնց բոլորի իմաստն էլ նույնն է՝ ազատությու՛ն, ազատությու՛ն, ազատությու՛ն:

Անշուշտ կարելի է հասկանալ, թե Սուլեյման Նազիֆի հայրը, «Ազատն Աստված»-ը տեսնելով, ինչու՞ պիտի սկսեր դառնորեն լաց լինել: Չէ՞ որ ինքնագիտակցության եկող հայ շինականին նա իբրև «խաֆիր», իբրև հարճ, ծառա և ստրուկ պիտի կորցներ: Այսպիսի կորստի համար հարկավ կարելի է արցունքներ թափել: Բայց ինչպե՞ս կարող է Էնկյուրիում բազմած իրեն հեղափոխական հորջորջող ազատասեր երիտասարդ թուրքը մեղադրել հայ շինականին ազատասեր լինելու մեջ, — ահա այս է որ չի կարելի հասկանալ: Չէ՞ որ Ռաուֆ բեյերի կյանքի և գործունեության ուղեցույցը նույնպես «Ազատություն, հավասարություն