Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/26

Այս էջը սրբագրված չէ

և Եղբայրություն» ավետող նշանաբանն է: Թե՞ այս բոլոր սին խոսքեր են միայն, թուրք գործիչների հայտարարությունը քողարկելու մտահոգությամբ հնարված: Բայց այդ դեպքում գոնե արտաքին երևույթները փրկելու համար հայ շինականին պետք չէ որ մեղադրեն: Սակայն, արդար լինելու համար, այնուամենայնիվ, հիշատակենք այստեղ, որ հայ ազատագրական շարժումը, լինելով հանդերձ մասամբ հայ ժողովրդի կուլտուրաքաղաքական և տնտեսական փարթամության արդյունք, մի մասով էլ արդյունք էր շրջապատի համանման ազդեցությունների: Անժխտելի է, որ մասնավորաբար թրքական հեղափոխական շարժումները իրենց կարևոր դերն են կատարել հայկական շարժումների խմորման մեջ: Հայ և թուրք ժողովուրդները գրեթե միևնույն ժամանակ են ոտք կոխել հեղափոխության արյունոտ ուղին և փոխադարձաբար ազդել են մեկը մյուսի վրա:

Թուրքական սահմանադրության մշակման գործում հայերը կատարել են կարևոր և նշանակալից դեր. անմասն չեն նաև թուրքերը՝ հայկական սահմանադրության մշակման գործում: Երիտասարդ թուրքերը նախահայրերը՝ հանձինքս Միթհատ փաշայի, և հայ հեղափոխության նախակարապետները՝ հանձինս Խրիմյանի և Սերվիչյանների միաժամանակ, համագործակցաբար և նույն պայմանների տակ հղացան ազատության գաղափարները: Որոնել այս «հանցանքը» դրսի աշխարհում, օտարի մոտ, իհարկե, սխալ է: Էականն անշուշտ այն չէ թե հայ ժողովրդի ազատասիրությունը հանցա՞նք պիտի համարել, թե՞ առաքինություն: Էականն այն է, որ այդ ազատասիրությունը չէր ծագի ու չէր ծավալվի, եթե Թուրքիայում կարգ ու կանոն լիներ: Այս հարցի մեջ երկու