Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/38

Այս էջը սրբագրված չէ

նավոր զոհերի արյունով, մի խրատ, Ռիզա Նուրիները օղ պիտի անեն և իրենց ականջներին կախեին, եթե միայն, իհարկե, նպատակ չունեն Թուրքիան դեպի խորտակում մղելու: Այդ խրատն այն է, որ ժողովուրդների բնաջնջումով չի կարելի ուժեղ և ազատ Թուրքիա ստեղծել: Չի կարելի Հայաստանի խորտակման գնով՝ Ռուսիայի և օտար պետությունների միջամտությունների պատճառները, Թուրքիան քայքայող ու մասնատող, վերացնել: Միջամտության համար Հայաստան չի լինի, սակայն միշտ էլ կլինեն ու կգտնվեն հայտնի ու անհայտ ուրիշ շատ միջոցներ, քանի դեռ չի գտնվել այն արդար հիմունքը, որի վրա պիտի կառուցվի բոլոր արևելքցիների համար ստեղծված Արևելքի ազատության հրաշակերտ շենքը:

Թուրք մտավորականները ընդհանրապես ավելիի ծանրանում են վերջին պատերազմի ընթացքում հայերը բռնած դիրքի վրա, նրանք ամեն կերպ ուզում են ցույց տալ, որ հայերը այս պատերազմին դավաճանեցին օսմանյան հայրենիիքին և պատճառ եղան, որ հարյուր հազարավոր հայեր և տաճիկներ կոտորվեն և քաղաքներ ու գյուղեր ավերվեն: Այս խնդրի մի քիչ լուրջ և անաչառ վերլուծությունը որքան թուրքերի, նույնքան և հայերի համար շահեկան և խրատական պիտի լիներ:

Երբ ցանկություն կայ խնդիրներին մոտենլաու, ապա նախ պետք չէ ամբողջ հայությունը առնել մի չափանիշի տակ: Անհրաժեշտ է հաշվի նստել այն փաստի հետ, որ բռնակալների շնորհիվ հայությունը բաժանված էր երեք գլխավոր մասերի:

Ա. — Օսմանյան երկրներում ապրող հայություն.

Բ. — Ռուսիայի սահմաններում ապրող հայություն.