Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/41

Այս էջը սրբագրված չէ

Նախապես ասենք, որ պիտի ծանրանանք ամենից առաջ Հ. Յ. Դաշնակցության Թուրքիայում կատարած դերի վրա, որովհետև թուրք մտավորականության կարծիքով այս հարցը իրենց հարուցած մեղադրանքների ամենաից խոցելի կետն է համարվում:

1914 հուլիսի 28-ին հայտարարվում է պատերազմ Ավստրիայի և Սերբիայի, իսկ օգոստոսի 2-ին՝ Գերմանիայի և Ռուսաստանի միջև: Նշանակալից է մի հանգամանք:

Օգոստոսի 5-ին Տաճկաստանի Էրզրում քաղաքում բացվում է Հ. Յ. Դաշնակցության VIII Ընդհանուր Ժողովը.

Օգոստոսին Դաշնակցության Գերագույն Ժողովը բացվում էր Էրզրում, երբ արդեն հունիս և հուլիս ամիսների սկզբին որոշ պափով պարզ էին թե՛ համաշխարհային պատերազմիի խիստ հավանականությունները և թե՛ կռվող ուժերի և տերությունների դասավորումները: Իսկ օգոստոսին, երբ Բելգրադի և Բրյուսելի պատերի տակ որոտում էին գերմանական թնդանոթները, իսկ ռուսական զորքերը արշավում էին դեպի Մազուրյան լճերը, ահա այդ նույն ժամանակ Թուրքիայի հետամնաց քաղաքներից մեկում հավաքվում էր հայ մեծ քաղաքական կազմակերպության Գերագույն ժողովը:

Ինչի՞ արդյունք էր այս:

Պատահական երևույթ չէր անշուշտ, որ Հ. Յ. Դաշնակցության գերագույն կուսակցական ժողովը 1914-ի օգոստոսին հրվիրվել էր Թուրքիայի հետամնաց քաղաքներից մեկում՝ Էրզրումում: Հայ մեծ քաղաքական կազմակերպությունը, որ մինչև 1914 թվականը ունեցել էրր ութ ընդհ. ժողովներ — բոլորն էլ դուրսը, արտասահմանում — թուրքական սահմանադրությունից հետո այդ համագումարներից երեքը հրա-