Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/47

Այս էջը սրբագրված չէ

պարզ պիտի լիներ, որ ռուսական սահմանին մոտիկ տաճկական բերդաքաղաք Էրզրումում հավաքված Դաշնակցության Գերագույն Ժողովը իբրև անվստահության և հակակրանքի փաստ պիտի նկատվեր հանդեպ Ռուսիայի և դաշնակիցների, և, ընդհակառակը, իբրև ուղղամտությոան — չասելու համար վստահության կամ կողմնակցության — մեկ չափազանց կարևոր քայլ հանդեպ Թուրքիայի:

Ի՞նչ որոշում տվեց Էրզրումի Ընդհանուր Ժողովը: Ի՞նչ դիրք բռնեց նա դեպի Թուրքիան: Ռուսաստանը և մյուս պետությունները:

Այստեղ ես նոր հայտնությունն չպիտի անեմ: Այդ հարցերի քննության ընթացքում զուգընթացաբար բանակցություններ էին տարվում Իթթիհաթի ներկայացուցիչների և միաժամանակ հիշյալ կուսակցության Կենտրոնական կոմիտեի երկու անդամների՝ Բեհաեդդին Շաքիրի և Նաջիի ու Իթթիհաթի Էրզրումի ներկայացուցիչ Հիլմի բեյերի հետ, որոնք հատուկ հանձնարարությամբ ուղարկված լինելով երիտասարդ թուրքերի մեծ կուսակցության և Թալեաթ բեյի կողմից, շարունակ տեղյակ էին ժողովի տրամադրության և որոշումներին: Անշուշտ կառավարության և Իթթիհաթի ներկայացուցիչները ժամանակին ընդարձակ զեկուցումներ են տվել ուր ոոր հարկ է՝ Դաշնակցության ընդհանուր ժողովի որոշումների մասին: Այսքան դավերից և ոճիրներից հետո կուզեի հավատալ, որ գոնե Նաջի բեյը ազնվություն կունենա, առանց խեղաթյուրելու, ճշտորեն հայտնել և հրապարակել մեր միասին կազմած արձանագրությունները: Բայց եթե հիշածս փաստական աղբյուրը ոչնչացված, այդ պարագայում թուրք մտավորականները թող բարի լինեն քրքրելու ներքին գործերի կամ Թալեաթ