Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/50

Այս էջը սրբագրված չէ

հայտնել կառավարության, համոզելով վերջինին՝ հետ կանգնել պատերազմի կործանարար մտքից. Գ. — Համապատասխան ոգով բանակցություններ վարել Իթթիհաթի և կառավարության հետ:

Ահա ճշմարտությունը:

Եվ այսօր, այսքան փորձություններից ու աղետներից հետո, պարզ չէ՞ միթե, որ թուրք ղեկավար գործիչները եթե 1914-ի պատմական օրերին լսեին Հ. Յ. Դաշնակցության խորհուրդները և հետևեին այդ խորհուրդներին, ապա այսօր, 1923-ին, նրանք կունենային մի հայրենիք, որ հզոր է, հարուստ և ամբողջացած և ոչ թե այսօրվա նման քայքայված ու մասնատված:

Այս ամենը միթե ապացույց չէ՞ այն բանին, որ հայ մեծ քաղաքական կազմակերպությունը ո՛չ գործիք էր և ոչ էլ կարող էր գործիք լինել որևէ պետության ձեռքին, այլ, ընդհակառակը, տոգորված էր Թուրքիայիի և նրա մեջ ապրող ժողովուրդների լավագույն հեռանկարներով:

Այսպես վարվեց մեր հարևան իմաստուն, բայց թույլ Պարսկաստանը, և, չեզոք մնալով, պատերազմի վախճնին նա տիրացավ շահավոր դիրքերի:

Եզրակացությունները թողնելով անաչառ դատողներին, այժմ տեսնենք թե ի՞նչ ընդհանուր պահանջներ էր առաջադրում Հ. Յ. Դաշնակցությունը օսմանյան կառավարության: Թերևս, ո՛վ գիտի, այդ պահանջների մեջ կարելի է գտնել «դավաճանության» հետքեր:

Բերենք Թուրքիայի մասին տրված որոշումները:

«Մեր դիրքը դեպի կառավարությունը». — նկատի ունենալով պետական այն նեղ և տարամերժ քաղաքականությունը, որով բնորոշվում է իթթիհաթական