Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/52

Այս էջը սրբագրված չէ

նար դրսի պետությունների հետ, այսպիսի որոշումներ պիտի կայացնե՞ր:

Որպեսզի ավելի պարզենք մեր միտքը, բերենք մի հոդված բարենորոգումների հարցի մասին. —

«Ընդհանուր Ժողովը լսելով բարենորոգումների մասին արված զեկուցումը և վիճաբանության ենթարկելով առհասարակ կուսակցական բարենորոգչական գործունեությունը դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով, ընդունեց, որ կուսակցությունը սկզբունքով կարող է որդեգրել բարենորոգչական գործունեությունը, միաժամանակ պարտք դնելով ձեռնհաս մարմինների վրա ավելի քիչ տարվել դիվանագիտական ուղղությամբ և միշտ շարունակել գերակշռություն տալ կազմակերպական իրական ուժի հզորացման»:

Արժեք, սակայն, մի քիչ ավելի կանգ առնել այս հարցի վրա:

Անկախ հայ և թուրք ժողովուրդների կամքից, միանգամայն ռուս-գերմանական մրցակցության շնորհիվ, Հայկական հարցի դիվանագիտական քննությունների նյութ է դառնում և Հոֆն ու Վեստենենկը ոգևորության սերմեր են ցանում այստեղ ու այնտեղ: Սակայն Հ. Յ. Դաշնակցությունը, այնուամենայնիվ, մնում է կանգնած համապետական տեսակետների վրա, օտարի միջամտության չի ապավին ու չի տարվում դիվանագիտական հույսերով, ա՛յլ հանուն երկրի անդորրության ու բարգավաճման, չմերժելով հանդերձ բարենորոգումները, իր հույսերը դնում է առավելապես ներքին ստեղծագործ ուժերի առողջացման ու հզորացման վրա:

Որպեսզի Ընդհանուր Ժողովի ոգին ավելի ևս պարզ լինի, բերենք պատերազմի նախօրյակին «Զինվորագրության խնդրի» առթիվ տված որոշումն ևս.